Հայտնի է դարձել Եվրոպայի ամենահյուրընկալ քաղաքը
ԱշխարհՔաղաքների միջազգային օրվա առթիվ TRAVELBIRD պորտալը հետազոտություն է անցկացրել ամենահյուրընկալ քաղաքները որոշելու նպատակով:
Պորտալի վարկանշային ցանկում 100 քաղաք է ընդգրկվել, որոնք դասակարգվել են` ըստ մի շարք անվանակարգերի:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, փորձագետները գնահատել են հետազոտվող քաղաքների օդանավակայաններում սպասարկման որակը, ներդրումների ծավալը զբոսաշրջային հատվածում, փողոցների անվտանգությունը և անգամ անգլերենի տիրապետման մակարդակը:
Ուսումնասիրության տվյալներով՝ ամենաընկերասեր քաղաքը զբոսաշրջիկների համար Եվրոպայում դարձել է Ստոկհոլմը: Համաշխարհային վարկանիշում Շվեդիայի մայրաքաղաքից առաջ է անցել միայն Սինգապուրը: Հաջորդը ցանկում Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին է: Առաջատար եվրոպական եռյակը եզրափակել է Ռոտերդամը:
Ամեից քիչ հյուրընկալ քաղաք է ճանաչվել Բուդապեշտը, որի գնահատականը կազմել է 3.74 հնարավոր տասից: