Հայերեն

Զկրտալ, հորանջել, փռշտալ, ձգվել... Ի՞նչ է օրգանիզմը փորձում ասել մեզ մարմնի լեզվով

Life

Մեզ հետ այնպիսի՜ բաներ են կատարվում: Իսկ մենք նույնիսկ չենք մտածում, թե ինչու՞: Օրինակ, պառկած ենք լոգարանում, լոգանք ենք ընդունում, իսկ մեր մատների բարձիկներն այդ ընթացքում կնճռոտում են: Կամ երբ զկրտում ենք, ջուր ենք խմում փոքր կումերով և չգիտենք, թե ինչու՞:
Մեր բոլոր «ինչու» և «ինչի համար» հարցերին պատասխանել է հրաշալի սրտաբան, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, ԺԲՌՀ-ի բժշկական ֆակուլտետի հոսպիտալային վիրաբուժության բաժնի պրոֆեսոր Ալեքսեյ Զուդինը: Եվ այսպես, ի՞նչ «խոսքերով» է մեզ հետ խոսում մեր մարմինը:

1. Հորանջում ենք

Հորանջելու պատճառը հիպոքսիան է, երբ ուղեղը թթվածնի պակաս ունի: Հենց այդ պատճառով մենք ոչ թե սովորական, այլ ուժեղացրած շնչի կարիք ունենք (ուժեղ և խորը): Հորանջելու ժամանակ մենք ավելի շատ օդ ենք ներշնչում, քան ուղղակի շնչելիս: Շնչուղիները բացվում են, և ավելի շատ թթվածին է անցնում արյան մեջ: Ինչու՞ ենք հորանջում, երբ քնել ենք ուզում կամ ուղղակի հոգնած ենք: Հոգնածության հետևանքով հյուսվածքներում կուտակվում է ածխաթթու գազի ավելցուկ, ուստի առաջանում է թթվածնի պակաս: Մենք նաև հորանջում ենք, երբ ձանձրանում ենք կամ երբ պետք անենք այն, ինչ չենք ուզում: Եվ դա բացատրելի է: Երբ մենք «չուզելով» ենք աշխատում, շատ ավելի արագ ենք հոգնում: Եվ կրկին հոգնածություն է առաջանում, և մենք հորանջում ենք՝ թթվածին ստանալու համար:
Իսկ գիտե՞ք, թե ինչու է հորանջելը վարակիչ: Երբ ինչ-որ մեկը հորանջում է, նրանից հետո բոլորը սկսում են հորանջել: Հոգեբաններն ասում են, որ այդ «վարակը» մեզ է հասել մեր նախնիներից. հին ժամանակներից բոլորը ասես հրամանով հորանջում էին, երբ ցեղախումբի մարդիկ միաժամանակ պառկում էին քնելու: Ճիշտ է, սա դեռ տեսություն է:
2. Փռշտում ենք


Քթի խոռոչներում փոշի է կուտակվում, լորձաթաղանթը չորանում է և գրգռվում, գրգռվում են նյարդային վերջավորությունները, և մենք փռշտում ենք: Փռշտոցի արդյունքում տեղի է ունենում կտրուկ արտաշունչ, որն օգնում է «դուրս շպրտել» քթից ավելորդությունները, որպեսզի ոչ մի աղբ չհայտնվի քթըմպանում կամ ավելի խորը: Այսինքն, փռշտոցը պաշտպանական ռեակցիա է: Ի դեպ, փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի արագությունը 130 կմ/ժ է: Եթե մարդ փռշտում է իրար հետևից 2-3 անգամ, ապա ոչ մի վտանգավոր բան չկա:
Սակայն 10-ից ավել փռշտալու դեպքում, դա արդեն խնդիր է: Ամենայն հավանականությամբ, քթի լորձաթաղանթի վրա այտուց կա: Օրգանիզմն ընկալում է այտուցվածությունը որպես գրգիռ և փորձում է դրանից ազատվել, «դուրս փռշտալ»: Սակայն այտուցվածությունը դրանից չի անհետանում: Իրար հետևից շատ անգամ փռշտալու դեպքում փորձեք կաթեցնել քթի մեջ անոթները նեղացնող կաթիլներ: Կաթիլները կօգնեն նվազեցնել այտուցվաությունը:
3. Ձգվում ենք
Գոնե ինչ-որ բան մենք կարող ենք կառավարել: Մենք ձգվում ենք մեր ցանկությամբ: Իսկ ինչու է նման ցանկություն առաջանում: Այդպես օրգանիզմը պատրաստում է մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածության: Ընդարմազերծում է, տաքացնում: Երբևէ հետևե՞լ եք կատուներին: Նրանք քնից հետո երբեք միանգամից չեն վեր կենում: Նախ ձգվում են իրենց բոլոր թաթերով, քայլ անելուց առաջ վերականգնում են արյան շրջանառությունը: Ձգումը միայն առավոտյան «չի արթնացնում». հոգնածությունից մկաններում կուտակվում է կաթնաթթու, և այն «վերացնելու» համար պետք է ձգվել, ձգել մկանները, ինչպես և պարապմունքից հետո:
4. Զկրտում ենք

Փոքր երեխաները զկրտում են, երբ մրսում են, երբ ծարավ են կամ շատ են կերել: Չափահասների մոտ զկրտոցը ազդաբշան է, որ մարսողական համակարգում ինչ-որ բան այն չէ: Լինում է, որ զկրտոց է սկսվում նրանց մոտ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել։ Ամենից հաճախ մենք զկրտում ենք, երբ չափազանց շատ ենք ուտում: Եվ ոչ թե ուղղակի շատ, այլ ագահաբար և արագ: Կծում ենք մեծ կտորներ, լավ չենք ծամում և դրանով գրգռում ենք շարժուն նյարդը: Դա գանգուղեղային նյարդերից մեկն է, այն գլխուղեղից կոկորդի երկայնքով գնում է դեպի ստոծանի և ստամոքս: Երբ ուտելիքի մեծ կտորները կերակրափողում են, նրանք գրգռում են շարժուն նյարդը, և վերջինս ազդանշաններ է հաղորդում կերակրափողի և ստամոքսի մանրաթելերին՝ առաջացնելով կծկումներ։ Այս կծկումների միջոցով օրգանիզմը, ինչպես և փռշտոցի ժամանակ, փորձում է ազատվել կերակրափողի լորձաթաղանթի այտուցվածությունից:
Թե ինչպես հաղթահարել զկրտոցը, կախված է դրա պատճառից: «Ոչ սթափ» զկրտոցից կազատի սառը հեղուկը մանր կումերով ըմպելը: Շատ ուտելու պատճառով առաջացած զկրտոցից կարելի է ազատել նաև շունչը պահելով: Թե առաջին, թե երկրորդ մեթոդները արգելակում են շարժուն նյարդի գրգռումը: Իսկ վախեցնել զկրտացողին հաստատ պետք չէ: Բուժման այդ մեթոդը բժիկների կողմից հաստատված չէ:
5. Քնելիս ցնցվում ենք
Երբեմն մենք հասցնում ենք դա զգալ, երբ, քուն մտնելիս, հանկարծ կտրուկ արթնանում ենք, քանի որ ձեռքերը և ոտքերն ինքնըստինքյան ցնցվում են: Դա նորմալ է, չնայած որ անհարմար է: Բանն այն է, որ քնելիս շնչառությունը հանգստանում է, զարկերակային բաբախը դանդաղում է, մկանները թուլանում են, և օրգանիզմը վախենում է, որ մենք կարող ենք քնել ... ընդմիշտ: Եվ հենց այդ ցնցումով ուղեղը մեզ արթնացնում է, որ վերկսկսի նորմալ շնչառությունը, որ այն չափազանց դանդաղ չլինի: Ահա այդպիսի մշտական վերահոսկողություն:
6. «Ծեր մատներ»

Երբ մենք երկար պառկում ենք լոգարանում կամ ինչ-որ բան ենք լվանում, մեր մատների բարձիկները կնճռոտվում են: Երեխաները սիրում են ուսումնասիրել «ծեր մատների» պատկերները: Ինտերնետում «առասպել» կա, որ այդ պատկերները առաջանում են մաշկի վրա, որ ոտքերի և ձեռքերի մատները ջրի մեջ ավելի կպչուն դառնան և չսահեն. հիշեցնում է մեքենաների ձմեռային անվադողերի պաշտպանիչները, որոնք ճանապարհի հետ ավելի լավ շղթայակցում ապահովում: Իրականում ամեն ինչ ավելի պարզ է: Մատների և կրունկների մաշկը չորս անգամ ավելի հաստ է, քան մարմնի այլ մասերինը: Այդ իսկ պատճառով այն ավելի լավ է ջուր ներծծում և «ուռում»:
7. Սագամաշկ

«Սագամաշկն» առաջանում է, երբ մենք մրսում ենք, սակայն երբեմն պատահում է, որ երաժշտությունը կամ ֆիլմն այնքան ազդեցիկ են, որ մենք փշաքաղվում ենք: Դա շատ պարզ է բացատրվում` կրկին նախնիներից ժառանգություն ենք ստացել։ Նրանք, ինչպես հիշում ենք, մազոտ էին: Եվ երբ մեր նախնիները մրսում էին կամ վախենում, նրանց մազածածկույթը կանգնում էր (տաքության, աղվամազության և վախեցնելու համար): Այդ մազածածկույթը դարերի ընթացքում ընկել է, այնպես որ այժմ առաջանում են ուղղակի կլոր-բշտիկներ:
8. Արցունքներ
Թե ինչու են աչքերը արցունքոտվում, երբ աչքի մեջ շյուղ է հայտնվում, շատերը գիտեն: Այդ ռեֆլեքսը մաքրում է կեղտը և պաշտպանում է աչքերը քերծվածքներից և վնասվածքներից: Իսկ թե ինչու ենք մենք լաց լինում ցավից կամ հուզումներից, գիտնականները դեռ չեն պարզել: Առասպելներ կան, որոնց համաձայն, արցունքները ցավազրկում են, նվազեցնում են գլխուղեղի կեղևի ճնշումը, բայց ... այդ բոլորը զուտ ենթադրություններ են:
9. Կարմրում ենք

Անոթները լայնանում են, մաշկը կարմրում է: Եթե շոգ է, դա տեղի է ունենում ջերմաստիճանի հետևանքով: Սակայն մենք կարմրում ենք նաև ամոթից, ուրախությունից, սիրուց և այլն: Անոթներն իսկապես արձագանքում են զգացումներին: Զգացումները արյան մեջ հորմոնների կուտակման փոփոխությունն են (դրանց թվում նաև ադրենալինը), ի պատասխան այդ փոփոխությանը՝ մաշկի անոթները լայնանում են, և մենք կարմրում ենք: Ինչ-որ մեկն ավելի ուժեղ է կարմրում, մեկ ուրիշը՝ ավելի քիչ, ամեն ինչ կախված է գեներից:
Նույն մեխանիզմն է գործում, երբ մենք գունատվում ենք, ուղղակի այդ պարագայում անոթները նեղանում են:
10. Քրտնում ենք

Քրտնարտադրությունը նորմալ արձագանք է շոգին: Մածկածածկույթը զովացնելու համար օրգանիզմը հեղուկ է արտադրում, այն օքսիդանում է մարմնի մակերեսից և իր հետ է տանում ավելցուկ ջերմությունը:

Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Ամենադիտված