Վիգեն Սարգսյանի հերթական սայթաքումը
ՔաղաքականությունԱռաջին / Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ երեկոյան ընդունել է ուսանողության ներկայացուցիչներին: Սա, այսպես ասենք, նախարարի պատասխանն է երեկ մեկնարկած դասադուլին, սակայն պատասխանը, մեղմ ասած, այնքան էլ համարժեք չի ստացվել, որովհետև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները չեն մասնակցել հանդիպմանը:
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ցավալի է, բայց այսօր «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին: Չնայած այն հանգամանքին, որ այլ բուհերի ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցչի, նրանք, միևնույն է, երկար մտածելուց հետո հրաժարվեցին»:
Արտաքուստ տպավորություն է ստեղծվում, որ ուսանողական ցույցերի կազմակերպիչները երկխոսությունից խույս են տվել, համենայնդեպս՝ նման պատկեր է ներկայացնում ՊՆ ներկայացուցիչը: Ամբողջ խնդիրն այն է, որ Վիգեն Սարգսյանի երեկվա հանդիպման ձևաչափը չէր ենթադրում տարկետման հարցի բովանդակային քննարկում, այլապես պաշտպանության նախարարը կնախընտրեր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ առանձին հանդիպում և ոչ թե դասադուլի կազմակերպիչներին կհրավիրեր մի լսարան, որը բաղկացած է բացառապես իշխանության «կոմսոմոլներից»՝ ուսխորհուրդների ներկայացուցիչներից:
շարունակությունը՝ կայքում