Ով է Հայաստան-Բելառուս հանդիպումը բոյկոտելու իրական նախաձեռնողը
ՍպորտԱռաջին / Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային թիմի հետ: Մրցավեճ, որի նկատմամբ հետաքրքրությունը, մեղմ ասած, փոքր է: Ավելին, իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումները տհաճ զգացողություններ են առաջացնում երկրպագուների շարքերում: Պատճառը միայն ազգային թիմի խայտառակ մրցելույթները չեն, այլև Ֆուտբոլի ֆեդերացիայի նվաստացուցիչ վերաբերմունքը:
Սպորտային կայքերում, սոցիալական ցանցերում մեր երկրպագուները շարունակ գրառումներ են կատարում՝ կոչ անելով բոյկոտել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները: Ու չնայած բոյկոտը չունի գլխավոր կազմակերպիչ՝ այն, այնուամենայնիվ, կկայանա: Վաղվա հանդիպմանը «Հանրապետականում» դժվար թե 3 հազարից ավելի հանդիսականներ ներկա գտնվեն: Սա այն դեպքում, երբ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հարյուր հազարավոր երկրպագուներ ունի մեր երկրում: Մխիթարյանի խաղը դիտելու համար մեծ թվով հայաստանցիներ վերջերս մեկնեցին Մոսկվա՝ դիտելու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ հանդիպումը: Մեր երկրում ֆուտբոլային աստղի խաղով հիանալու բազմաթիվ հնարավորություններ են լինում, բայց…
շարունակությունը՝ կայքում