Հայերեն


Ուսանողները փակել են Երեւանի Աբովյան փողոցը (թարմացվող)

Հասարակություն

armtimes.com 

13:38- Քայլերթին մասնակցող ուսանողները Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից մուտք գործեցին Աբովյան փողոցի երթևեկելի հատված և մինչև Սայաթ Նովայի պողոտայի հատման մասը անցան եթևեկությունը դադարեցրած: Կազմակերպիչների առաջարկով ուսանողները երթը դեպի կառավարություն շարունակեցին մայթով: Երթի մասնակիցները փողոցի երթևեկելի մաս դուրս գալու ևս մեկ անհաջող փորձ կատարեցին, սակայն ոստիկանության պահանջով դուրս եկան փողոցից:

Երրորդ փորձից հետո ուսանողները փակեցին Աբովյան փողոցը և երթևեկելի մասով շարժվում են կառավարություն:

13:11- Քիչ առաջ ԵՊՀ-ի սև շենքին հարող տարածքում դասադուլ անցկացնող ուսանողները տեղեկացան, որ պնախարար Վիգեն Սարգսյանն այսօր պետք է այցելի Ճարտարագիտական համալսարան:

Դասադուլի կազմակերպիչները հավաքվածներին հայտնեցին, իրենք կողմ չեն պոլիտեխնիկ գնալու և այնտեղ ակցիա անելու մտքին: Լիդերների միտքը ոգևորությամբ ընդունվեց ուսանողների կողմից, և ի պատասխան այդ արձագանքի առաջարկեցին նախարարին գալ ԵՊՀ և լսել իրենց:

Մի քանի րոպե անց որոշվեց գնալ գյուղինստիտուտ, սակայն շատ չանցած վերանայվեց այդ որոշումը: Այժմ ուսանողները Աբովյան փողոցով շարժվում են Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց ակցիա անելու:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ակադեմիական տարկետման իրավունքը պահպանել պահանջող ուսանողների դասադուլի երրորդ օրն է: Երեւանի պետական համալսարանի բակում առավոտից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել իրենց կարգախոսները՝ «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության»:

Դասադուլի մասնակիցները հնչեցնում էին նաեւ իրենց միանալու կոչեր. «Ուսանող, միա-ցիր», «դասախոս, միա-ցիր»:

Չնայած տեղացող անձրեւին, ուսանողները երթով շարժվեցին դեպի Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մասնաշենք: Այժմ կանգ են առել Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի մոտ:

«Մենք հորդորորում ենք բոլոր դասախոսներին միանալ, հայտնել իրենց կարծիքը, ու չփորձեն ճնշումներից վախենալ, որովհետեւ մենք բոլորով նրանց կողքին կանգնած ենք, ինչպես նրանք՝ մեր կողքին»,- բարձրախոսով հայտարարեց մասնակիցներից մեկը՝ նշելով, որ ամեն օր իրենց միանում են նոր դասախոսներ:

Ուսանողները պահանջեցին իրենց թույլատրել շրջել համալսարանի մասնաշենքերի ներսում և տեսնել՝ արդյո՞ք լսարանները դատարկ են, թե՞ ոչ: Նախաձեռնության երեք անդամ մի քանի լրատվամիջոցի ուղեկցությամբ մտան մասնաշենքեր, որտեղ լսարանների մի մասը դատարկ էին, մի մասը փակ, որոշ լսարաններում էլ սակավաթիվ ուսանողներ կային:

Հայտարարվեց, որ կենսաբանության ֆակուլտետի շուրջ 400 ուսանող չի մասնակցում դասին: Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը նշեց, որ 100 տոկոսանոց դասապրոցես չէր ընթանում: Նա ընդունեց, որ պատճառը դասադուլն է, որը եւ ազդել է դասապրոցեսի վրա: «Ինձ թվում է՝ պատճառը դասադուլն է, բայց տարբեր կուրսերում տարբեր քանակով ուսանողներ եղել են, այսինքն՝ ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում, ճիշտ չէ», - ասաց դեկանը:

Բողոքի ակցիայի ժամանակ հարթակից նախաձեռնողներից Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով ընթերցեց այս պահին զինծառայության մեջ գտնվող տղաներից մի քանիսի՝ դասադուլ հայտարարած ուսանողներին ուղղված նամակը՝ նշելով, որ զինծառայողներն աջակցում են բողոքի ակցիային: «Տղաները լինելով զինվոր աջակցում են մեր ակցիայյի ու պահանջներին, կարծում եմ սրանից հետո այս թեմայով խոսլեն ավելորդ է», - հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցների մեկը:

Ի դեպ, այս պահին Երեւանի պետական համալսարանում հրավիրված է ռեկտորատի նիստ, որտեղ պետք է քննարկվի տարկետման իրավունքի եւ ուսանողների բողոքի թեման:

Հայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունը
Ամենադիտված