«Ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ կատարված չեն». Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ համայնքների զարգացման ծրագրերին և հանձնարարականներ տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին։
«Մեկ բան է՝ 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ բան՝ հիմա գրվածը: Թարմ աչքով նայենք, գուցե ավելի արդիականացնենք, գուցե այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկենք: Եկեք մտածենք, նորից թարմացնենք մեր այդ հանձնարարականն ու առաջարկը համայնքներին: Առաջին՝ դիտարկում անել՝ տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարվա՞ծ են, թե՞ ոչ: Ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ կատարված չեն։ Երկրորդ՝ խոշորացման, որոշակի ընթացքի արդյունքում հինգ տարվա ծրագրերը վերանայելու խնդի՞ր ունեք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այդ դեպքում կունենանք աշխատանքային, իրատեսական, թարմ կետեր ներառող փաստաթուղթ։