«Սպանությունը կատարել եմ ես, Գեւորգը ոչ մի մեղք չունի». Արթուր Միհրանյանի վերջին խոսքը
ՀասարակությունԱռավոտ / Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են, եւ ըստ մեղադրանքի՝ Կարեն Վարդանյանը 2016թ.-ին դարձել է նրանց կողմից խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ: Ամբաստանյալներին եւս պաշտպանական ճառով հանդես գալու հնարավորություն տրվեց: Գեւորգ Զոհրաբյանը հրաժարվեց, իսկ Արթուր Միհրանյանն ասաց. «Բազմիցս նշել եմ՝ սպանությունը կատարել եմ ես, Գեւորգը ոչ մի մեղք չունի»:
շարունակությունը՝ կայքում