Կարեն Կարապետյանը մերժել է ուսանողներին
Հասարակությունarmtimes.com / Քիչ առաջ ավարտվեց վարչապետի Կարեն Կարապետյանի եւ դասադուլ անցկացնող ուսանողների հանդիպումը: Կառավարության շենքից դուրս եկան հանդիպման մասնակիցները, որոնց ծափահարություններով դիմավորեցին շենքի դիմաց հաավաքված ուսանողները: Հանդիպմանը մասնակցած ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ թեեւ իրենք պայմանավորվել էին Կարեն Կարապետյանի հետ հանդիպել, սակայն Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մկրտչյանը նույնպես ներկա են եղել հանդպմանը: Պետրոսյանը արձանագրեց, որ քննարկմանը մասնակցելու ձեւաչափը խախտվել է: «Իմ համար ամենակարեւորը սա էր»,- ասաց Դավիթ Պետրոսյնաը
Հանդիպմանը մասնակցած ուսանողներից մեկն էլ հայտարարեց, որ վաղը 9:30 հավաքվում են ԵՊՀ-ի դիմաց եւ շարունակում են դասադուլը: «Քննարկումը 2 ժամ տեւեց, բայց մենք հիմնաքարային կետի հետ կապված էական տարբերություններ ունեինք: Մենք գտնում ենք, որ կրթության համակարգի թերությունները պետք է քննարկվի կրթության համակարգում, հակառակ կողմը մեր տեսակետը չէր կիսում: Մենք շարունակում ենք մեր պայքարը»,- հայտարարեց հանդիպմանը մասնակցած մեկ այլ ուսանող:
Դավիթ Պետրոսյանն էլ նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ եթե ուսանողներն առաջարկներ ունեն, ապա օրենքի ընդւոնումից հետո կարող են քննարկել դրանք: «Մենք նման տարկետման ինստիտուտով օրինագծի ընդունմանը դեմ ենք»,- ասաց Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ իրենց կարծիքը փոխելու համար ծանրակշիռ փաստարկներ չեն ներկայացվել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից առաջ հայտարարվել էր, որ անկախ հանդիպման արդյունքներից վաղը Ազգային Ժողովի դիմաց բողոքի ակցիա է նախատեսվում իրականացնել, քանի որ «Զինապարտության մասին ՀՀ օրոնք»-ում փոփոխություներ կատարելու մասին հացը քննարկվել է ԱԺ-ի գլխագասային հանձնաժողովում: