Ուսանողները ուղղորդվում են Բաղրամյան 26-ի կողմի՞ց
Բաց մի թողեք
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տարկետման վերացման իրավունքի վավերացումը Ազգային ժողովի կողմից վերջին օրերին դժգոհությունների ալիք է բարձրացրել։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ ակտիվորեն բողոքողները բուհերի ուսանողներն են։
ՉԻ-ի տեղեկություններով՝ դասադուլ անող ուսանողները իրականում ուղղորդվում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի սիրելի Բաղրամյան 26-ի երիտթևի կողմից։ Պատճառն այն է, որ Վիգեն Սարգսյանը օգտագործելով Սերժ Սարգսյանի հետ ունեցած ջերմ հարաբերությունները մի փոքր վերև էր թռել սահմանված նշագծից ու հիմա նրան իր տեղը նստեցնելու ժամանակն է»։