Մովսես Հակոբյանի հարաբերությունները լարված են Լևոն Մնացականյանի հետ
Քաղաքականություն«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլև ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:
Բացի այն, որ Մովսես Հակոբյանը, ըստ նրան ճանաչողների, ծանր բնավորություն ունի, Արցախում ինչ-ինչ «պոչեր» էլ է թողել` դիզվառելիքի ու ցորենի հետ կապված, ինչի առնչությամբ ժամանակին բարձրաձայնեց ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:
Չնայած այդ ամենին, ՀՀ ԳՇ ներկայիս պետին անչափ բարձր է գնահատում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, համարելով, որ իր կողմից այլևս անընդունելի այս իշխանությունների միակ ճիշտ քայլը Մոսիին ԳՇ պետի պաշտոնում նշանակելն էր»: