66-ամյա տղամարդը բռնաբարել է իր թոռնուհու 13-ամյա ընկերուհուն, վերջինս հղիացել է
ԱշխարհՈւֆայում դատապարտվել է 66-ամյա մի տղամարդ, ով իրեն անվանում է «սպիտակ կախարդ»: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նա մեղավոր է ճանաչվել 13-ամյա աղջկան բռնաբարելու համար և դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:
Հանցագործությունը կատարել է 2013թ-ի սեպտեմբերին, սակայն դեպքը բացահայտվել է 6 ամիս հետո, երբ պարզվել է, որ երեխան հղի է:
Տղամարդու զոհը իր թոռնուհու 13-ամյա ընկերուհին է եղել, ով իրենց տուն էր եկել ընկերուհուն այցելության:
Մեղադրյալը իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ուղարկվել է խիստ ռեժիմի ուղղիչ գաղութ: