Տեսախցիկները ֆիքսել են Լյուդմիլա Գուրչենկոյի դստեր վերջին վայրկյանները (տեսանյութ)
ԱշխարհՆախնական տվյալներով` Մարիա Կորոլյովան 59 տարեկան հասակում մահացել է սրտի կաթվածից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Գուրչենկոյի միակ դստեր՝ Մարիա Կարոլյովայի կյանքի վերջին վայրկյանները:
Տեսագրության մեջ երևում է թե կինը ինչպես է իրեն վատ զգում և ոտքերը թուլանում են, երբ անցորդները բռնում են նրան:
Այնուհետև ժամանում են բժիշկները, սակայն նրանք արձանագրում են, որ Գուրչենկոյի դուստրը մահացել է և նրա մարմինը շտապ օգնության մեքենայով տեղափոխում են: