Հայերեն


«Դանակը կոխելու եմ սիրտդ, ինվալիդ եմ սարքելու». ամուսինը խանդի հողի վրա խոշտանգել է ստրիպտիզ ակումբի պարուհի նախկին կնոջը

Հասարակություն

1in.am / Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Հայրապետ Թ.-ի գործի դատական քննությունը:

36-ամյա Հայրապետին մեղադրանք էր առաջադրվել նախկին ընկերուհուն խոշտանգելու՝ ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 19-ի սահմաններում Հայրապետը անակնկալ հայտնվել է Ներքին Շենգավիթում վարձակալությամբ ապրող նախկին ընկերուհու վարձակալած տան բակում: Նա հայտնվել է ընկերուհու՝ Թամարի (անունը փոխված է) առջև, իր մոտ գտնվող դանակը ցուցադրելով՝ մոտեցել, ոտքով հարվածել է Թամարի կրծքին: Թամարն ընկել է: Հայրապետն օգտվել է ընկած կնոջ անօգնական վիճակից, բռնել է նրա մազերից, քարշ է տվել գետնի վրայով՝ ընթացքում առանձին դաժանությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա դեմքին, գլխին, մարմնի այլ մասերին, մազերից բռնելով՝ գլուխը հարվածել է գետնին ընկած քարերին:

Թամարը կորցրել է գիտակցությունը:

Հայրապետը դանակով վնասել է Թամարի ականջախեցու հետնամասը, աջ ականջի բլթակի հատվածը, վնասել է պարանոցի աջ հատվածը: Տուժողի առողջությանը գանգուղեղային փակ վնասվածքի, մարմնի տարբեր մասերում արյունազեղումների, քերծվածքների ձևով պատճառել է վնասվածքներ՝ շուրջ 16 վնասվածք, պատճառել է նաև ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք՝ տուժող կնոջ մոտ առաջացել են վախի, տագնապի զգացողություններ, դեպքից հետո նա վնասված արտաքինով չի ցանկացել հասարակության մեջ երևալ…

Գործի նախաքննության ընթացքում Հայրապետը թաքնվել է քննությունից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, գործի վարույթը կասեցվել ու շարունակվել է նրա հայտնաբերումից հետո՝ 2017 թվականի մարտի 7-ից, երբ Հայրապետը առնվել է կալանքի տակ:

Առաջադրված մեղադրանքում Հայրապետն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2012 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Թամարի հետ: Միասին վարձով ապրել են Չարբախում:

2016 թվականի հոկտեմբերին խանդի հողի վրա իրենց միջև առաջացել են խնդիրներ: Թամարը թողել-գնացել է ու ապրել է իրեն անհայտ հասցեում:

Հոկտեմբերի 27-ին ինքն իմացել է Թամարի հասցեն, գնացել է նրան տեսնելու, իրենց հարաբերությունները պարզաբանելու: Այդ հանդիպման ժամանակ ինքն ու Թամարը նորից վիճել են: Ինքն ընդամենը երկու ապտակ է հասցրել Թամարին, վերջինս ընկել ու կարծես թե ուշաթափվել է: Ինքը վախեցել է, նրան թողնելով այդ վիճակում՝ հեռացել է:

Հայրապետն իրեն մեղավոր է ճանաչել Թամարին երկու անգամ ապտակելու համար: Նա ասել է, թե չգիտի՝ Թամարի մնացած վնասվածքներն ինչի արդյունքում են առաջացել: Ներկայումս հաշտվել է Թամարի հետ, նա ներել է իրեն: Ինքը Թամարին չի խոշտանգել, ուժեղ ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք չի պատճառել:

Տուժող կինը հայտնել է, թե Հայրապետի հետ 3-4 տարի ապրել է փաստական ամուսնական կյանքով: Նրանից բաժանվել է, քանի որ նա մտածում էր, թե ինքը դավաճանել է նրան, իսկ ինքը մտածում է, թե նա է դավաճանել իրեն:

Դեպքից մոտ երկու ամիս առաջ ինքը բնակություն էր հաստատել վարձով՝ իր դստեր ու ընկերուհու հետ: Այդ տան հասցեն Հայրապետը չգիտեր:

Դեպքի օրն ընկերուհին ու դուստրը տանը չէին: Մթնշաղ էր: Ինքը դուռը բացել է, որ դուրս գա ու լվացք փռի: Իր դիմաց անսպասելի հայտնվել է Հայրապետը: Նա ասել է. «Դու չես ապրելու, եթե իմ հետ չես… Ինձ դավաճանելն էդքան հե՞շտ ա»:

Ինքը պատասխանել է, որ չի դավաճանել, Հայրապետն է իրեն դավաճանել: Դրանից հետո Հայրապետը հարվածել է իր դեմքին՝ աչքի շրջանում, 3-4 հարված էլ է հասցրել, որոնցից ինքն ուշագնաց է եղել ու ընկել է բակի քարերի մեջ: Հայրապետն իր գլուխը հարվածել է քարերին ու ասել է. «Քեզ ինվալիդ եմ սարքելու»:

Իրեն թվացել է՝ Հայրապետի ձեռքին դանակ կա, բայց չգիտի՝ նա իրեն դանակով հարվածել է, թե ոչ: Ինքն ուշքի է եկել, մտել է տուն: Ընկերուհին զանգել է շտապօգնություն, իրեն տարել են հիվանդանոց: Նույն օրը դուրս է գրվել: Դեպքից հետո սպիներ չեն մնացել:

Տուժողն ասել է, թե դեպքից հետո Հայրապետին չի տեսել:

Թամարը նշել է, թե Հայրապետը լավ հայր է, նրա միակ թերությունը խմելն էր: Հայրապետի աղջիկները հաճախ են եկել իրենց տուն, ինքն իր դստեր հետ գնացել է Հայրապետի մոր տուն: Նրա հարազատները ճանաչել ու ընդունել են իրեն:

Տուժողը իր նկատմամբ Հայրապետի գործողությունները «վատ» է գնահատել: Նա նշել է, թե ցավ զգացել է, բայց ոչ՝ շատ ուժեղ, վախ էլ է զգացել, բայց հոգեկան տառապանքներ չեն եղել: Վախեցել է, թե Հայրապետն իրեն կհամոզի նորից միասին ապրել, ինչն ինքը չէր ուզում: Չգիտի՝ ինչից են առաջացել ականջի վնասվածքները: Դեպքից հետո փոխել է բնակության վայրը, քանի որ չէր ցանկանում այդ տան հետ կապված հիշողությունները վերապրել: Հայրապետի գործողությունների արդյունքում իրեն նվաստացած է զգացել, բայց իր արժանապատվությունը չի վիրավորվել, քանի որ Հայրապետն իր… ամուսինն էր… Հայրապետի ասածները որպես սպառնալիք չի ընկալել: Դեպքից հետո նրա հետ հաշտվել է, ապրում է նրա մայրիկի տանը, ցանկանում է, որ ինքն ու Հայրապետը միանան ու նորից միասին ապրեն: Հայրապետի հարազատների կողմից իր վրա ճնշում չի գործադրվել, որ փոխի ցուցմունքները:

Էական հակասությունների պատճառով հրապարակվել են Թամարի նախաքննական ցուցմունքները: Նա հայտնել էր, թե Հայրապետին ճանաչել է ակումբներից մեկում որպես պարուհի աշխատած ժամանակից: Հայրապետն այցելում էր այդ ակումբ: Իրենք մտերմացել են, որոշ ժամանակ ապրել են իրար հետ: Բայց Հայրապետը չարաշահել է խմիչքը, ոչ մի տեղ չի աշխատել, վիճաբանել է իր հետ, ընկերություն է արել ուրիշ աղջկա հետ: Ինքը բաժանվել է նրանից: Հայրապետը մշտապես իրեն անհանգստացրել է:

Դեպքի օրվա վերաբերյալ Թամարը հայտնել է, թե իր առաջ անսպասելի հայտնվելով՝ Հայրապետը բացել է ծալովի դանակը, ուղղել է իր վրա ու ասել է. «Դանակը կոխելու եմ սիրտդ, ինձանից գնալը էդքան հե՞շտ ա»:

Նա ոտքով խփել է իր կրծքին, ինքն ընկել է: Հայրապետը բռնել է իր մազերից, սկսել է բակով մեկ քարշ տալ ու հարվածներ հասցնել ձեռքերով ու ոտքերով: Մազերից բռնած՝ գլուխը հարվածել է բակի քարերին, ասել է, թե ինքը պիտի մեռնի: Ինքը կորցրել է գիտակցությունը, դրանից հետո ոչինչ չի հիշում: Կարծում է՝ երբ ուշագնաց է եղել, Հայրապետը դանակով կտրել է իր ականջի հետնամասը, վնասել է ականջի բլթակը, պարանոցը: Ինքն ուշքի է եկել մրսելուց, չի հասկացել՝ որտեղ է: Հետո տեսել է ընկերուհուն, նորից կորցրել է գիտակցությունը, հետո ուշքի է եկել հիվանդանոցում:

Տուժողը նշել է, թե Հայրապետը տաքարյուն է, կռվարար, կոնֆլիկտային… Տուժողը հայտնել է, թե Հայրապետը «Օդնոկլասնիկով» ինչ-որ աղջկա հաղորդագրություններ է գրել՝ նշելով. «Մի մարդ կար, իրեն լավ չէր պահում, անջատել եմ իրարից, Թեմոյին բռնել, սաղ ջարդել եմ, լավ եմ արել, ինքը կյանքում լավ օր չի ունենալու, էտի իրան ասել եմ»…

Դատարանը հաստատված է գնահատել Հայրապետ Թ.-ի մեղավորությունը մեղսագրված արարքի համար: Հաշվի է առել, որ Հայրապետի խնամքին են 13 և 10 տարեկան դուստրերը:

Հայրապետ Թ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի մարտի 7-ից:

Հայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունը
Ամենադիտված