Մոսկվայի մերձակայքում օրենքով գող են ձերբակալել
ԱշխարհՌուսաստանի Քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ոստիկանության հատուկջոկատայինների հետ համատեղ ձերբակալել են նախկինում բազմիցս դատապարտված 65-ամյա «օրենքով գողին», ով հայտնի է որպես «Զախար»: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Տատյանա Պետրովային:
Նրա խոսքով՝ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կասկածյալն ապրում է Ռեպնիկովո գյուղի մասնավոր տանը: Խուզարկության ընթացքում քրեական հեղինակություն Ալեքսանդր Զախարովի մոտ հայտնաբերվել է նաև ինքնաշեն ատրճանակ և 28 փամփուշտ, նաև նրա մոտից առգրավվել է ավելի քան 6 գրամ մարիխուանա:
Քրեական գործեր են հարուցվել զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով: ՌԴ ՆԳՆ-ը հրապարակել է քրեական հեղինակության ձերբակալության տեսագրությունը: