«Ականջներդ կկտրեմ». թեժ իրավիճակ՝ զինված խմբի գործով դատական նիստին
ՀասարակությունԶինված խմբի գործով դատարանում թեժ իրավիճակ առաջացավ երբ մեղադրող Սարգսյանը հրապարակում էր 7-րդ հատորում առկա լուսանկարները:
Մեղադրողը հրապարակեց, որ լուսանկարում պատկերված է Արթուր Վարդանյանը, ով գտնվում է Եռաբլուրում, հետո մեղադրողը սխալ ուղղում կատարեց, թե գտնվում է Ծիծեռնակաբերդում «ինչ որ անձնավորության»՝ «շռամ» Վալերիկի գերեզմանի մոտ:
Արթուր Վարդանյանը տեղից բացականչեց.«Ինչ-որ անձնավորությունը դու ես, ամեն ինչ բացահայտեցիք, էդ մի բանը չկարեցաք: Եթե հայրանունը Վալերիկի է,ուրեմն ես հորս գերեզմանի մոտ եմ, իմ հայրը ինչ-որ անձնավորություն չէ»:
Սա ասելու ընթացքում Վարդանյանը ձեռքերը զարկեց իրար, նախագահողը դիտողություն արեց, մի ծափ տուր դատարանի դահլիճում, վերջին անգամ եմ նախազգուշանցում:
Արթուր վարդանյանը պատասխանեց. «Դուք չեք որոշելու ես սխալ եմ, թե ոչ:»:
Դատարանը Արթուր Վարդանյանի նկատմամբ սանկցիա կիրառեց, մեկ ժամով հեռացրեց դատարանի դահլիճից: Դահլիճից դուրս գալու ժամանակ նա շարունակում էր մեղադրողի վրա զայրանալ, ինչին ի պատասխան մեղադրողն ասաց. «Ականջներդ կկտրեմ»:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ այլևս ի վիճակի չէ նստած մնալ: