Տղամարդուն մեղադրում են 27 երեխայի դեմ օնլայն սեռական հանցագործությունների մեջ
ԱշխարհՇվեդիայում դատախազը 10 տարվա ազատազրկում է պահանջել տղամարդու համար, որին մեղադրում են համացանցի միջոցով սեռական հանցագործությունների մեջ։
AP–ը հայտնում է, որ տղամարդը, որի անունը չի հաղորդվում, Կանադայում, ԱՄՆ–ում եւ Մեծ Բրիտանիայում դեռահասներին պարտադրում էր վեբ տեսախցիկների առաջ սեռական գործողություններ կատարել՝ սպառնալով նրանց կամ նրանց ընտանիքներին։
41-ամյա ամբաստանյալը մեղադրվում է 27 երեխայի դեմ սեռական հանցագործությունների մեջ։ Նա սպառնացել էր հրապարակել նրանց լուսանկարները պոռնոկայքերում կամ սպանել հարազատներին, եթե նրանք հրաժարվեն սեռական բնույթի գործողություններ ցուցադրել, որոնց նա հետեւում էր Շվեդիայից։