Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը
ՔաղաքականությունԼրագիր / Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հակասահմանադրական ճանաչել Վանաձորի քաղաքային իշխանության գրեթե մեկ տարվա գործունեությունը, այդպիսով բավարարելով Լուսավոր Հայաստան կուսակցության հայցը: Կուսակցությունը հարցը հետապնդում է Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ Հայկական վերածնունդի եւ ԲՀԿ-ի հետ պայմանավորվել էին առաջադրել քաղաքապետի իրենց թեկնածուին, բայց եռյակի 18 մանդատի դեպքում ընտրվեց 15 մանդատ ունեցող ՀՀԿ-ՀՅԴ տանդեմի թեկնածուն, որովհետեւ եռյակի 18 մանդատից 4-ի տերերը քվեարկեցին ՀՀԿ թեկնածուի օգտին:
Ովքեր էին դրանք, պարզ չէր, քանի որ քվեարկությունը փակ էր: Լուսավոր Հայաստանը դիմեց հնարքի, հայտարարելով, թե պետք է բոյկոտել նիստերը, որպեսզի կամ ՀՀԿ-ն չունենա այդ ճանապարհով քաղաքապետ ընտրելուց հետո Ավագանու աշխատանքի քվորում, իսկ եթե քվորումն էլ ապահովվի, ապա դրա համար ստիպված լինեն բացահայտել «դավաճաններին»:
Իրավիճակը շարունակվում է առ այսօր, եւ պարզվում է, մեկ տարի անց, որ Վանաձորի քաղաքային իշխանությունը փաստորեն գործել է Սահմանադրությունից դուրս:
շարունակությունը՝ կայքում