Հայերեն


Ինչ օր է սպասվում ձեզ այսօր. աստղագուշակ

Հասարակություն

Խոյ. Հարմար օր է փնտրելու համար մի մարդու, ով պատրաստ կլինի լուծել ձեր բոլոր խնդիրները: Եվ դուք անպայման կգտնեք նրան: Հնարավոր է ազդեցիկ անձի հետ ծանոթություն, ընդ որում՝ դուք կնվաճեք նրա համակրանքը, ինչի շնորհիվ ձեր առջև կբացվեն բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ: Բեղմնավոր է բիզնես-նախագծերի քննարկումը՝ ոչ պաշտոնական մթնոլորտում ձեռք բերված համաձայնագրերը ճշգրտորեն կիրականացվեն:

Ձեզ հաջողվում է գտնել ոչ միայն ձեր, այլև՝ ուրիշների խնդիրների օպտիմալ լուծումները: Օգնելով բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց, դուք չեք սպասում երախտապարտության, սակայն ստանում եք այն:

Ցուլ. Օրվա սկիզբն անբարենպաստ է՝ մեծ է նյարդային լարվածությունը, ինչն էլ խանգարում է կենտրոնանալուն: Դուք անհաջողության եք մատնվում ամենապարզ գործերում, ջղագրգիռ եք և ազատություն եք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմները փորձում են բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն դա նրանց չի հաջողվում: Ձեր հումորի զգացման մոտ հանգստյան օր է, այդ իսկ պատճառով էլ ամենաանմեղ կատակները դուք դիմավորում եք ցցերով:

Կեսօրին հնարավոր են հաջող զուգադիպություններ, հանգամանքների բարենպաստ ընթացք: Երեկոն մեծ ծախսերի պահն է, որոնք հիմնականում արդարացված չեն:

Երկվորյակներ. Հաջող ու հաճելի օր է: Բարդ պահերը հնարավոր են միայն դրա առաջին մասում՝ անգամ այստեղ գործը կսահմանափակվի մանր կորուստներով և ցավալի թյուրիմածություններով, որոնք կհաջողվի անմիջապես պարզաբանել: Ուշադրություն դարձրեք այն մասնավոր դեպքերի ու դետալների, փաստերի ու իրադարձությունների վրա, որոնք միանգամից չեն աչքի ընկնում:

Օրվա մնացած մասը անցնում է բարենպաստ միտումների ազդեցության ներքո, ձեզ հաջողվում է անել ձեր պլանավորած բոլոր գործերը: Բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, ինչի շնորհիվ ոչ’ դուք եք ձանձրանում, ոչ էլ շրջապատին թողնում եք ընկնել տրտմության մեջ:

Խեցգետին. Ամենաբարենպաստ օր չէ նոր ձեռնարկումների և լայնամասշտաբ նախագծերի վրա աշխատել սկսելու համար; Ավելի լավ է՝ բավարարվեք քչով: Ծագում են խնդիրներ շփումների հարցում՝ դուք օգնության եք դիմում, սակայն միշտ չէ, որ այն ստանում եք: Հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, ումից կախված է ձեր բարեկեցությունը:

Զբաղվեք հասկանալի ու պարզ գործերով: Օրը միանգամայն հարմար է հարդերձարանը թարմացնելու, աքսեսուարներ ու զարդեղեն գնելու համար: Ցանկալի չէ փողերը ծախսել զվարճությունների և չպլանավորած ուղևորությունների վրա:

Առյուծ. Բարենպաստ օր է, որի առաջին մասը հարմար է շփումների համար: Այս պահին դուք կարող եք ասել այն ամենն, ինչ մտածում եք, առանց վախենալու շրջապատի կողմից բացասական ռեակցիայից: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հանդիպումները բարձրացնում են ձեր տրամադրությունը, ինչպես նաև հնարավորություն տալիս օգտական տեղեկություններ ստանալ:

Օրվա երկրորդ կեսը ներշնչանքով ստեղծագործելու ժամանակն է: Ձեր երևակայությունը սահմաններ չունի, իսկ ձեր գլխում ծնվող գաղափարներն էլ չափազանց լավն են: Կարելի է ձեր կյանքում մի ինչ-որ կարևոր բան շրջադարձորեն փոխել, վստահ եղեք՝ փոշմանելու առիթ չեք ունենա:

Կույս. Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, փոխարենը կանցնի շատ հաճելի: Դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր անկեղծ համակրում են ձեզ, հեշտությամբ եք նրանց հետ լեզու գտնում և ուղղակի հիանալի ժամանակ եք անցկացնում: Հաջողությունները, անգամ աննշան, ձեզ չափազանց ուրախացնում են, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներն էլ հանդիսության առիթ կունենան ընտանեկան կամ ընկերական շրջապատում:

Հարմար օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, դուք հաշված րոպեների ընթացքում կգտնեք դեպի ձեզ հետաքրքրող մարդու սիրտը տանող ճանապարհը:

Կշեռք. Հարմար օր է մի ինչ-որ կարևոր ու լուրջ բանի մասին մտածելու համար, օրինակ՝ ձեր ապագայի: Այսօր ձեր մոտ հիանալի է ստացվում պլաններ կազմելը, ընդ որում՝ այնպիսիները, որոնք շուտով կիրականան: Լավ կլինի հյուրեր ընդունել, այդ թվում և այնպիսի մարդկանց, ում հետ դուք գործնական հարաբերությունների մեջ եք: Հաճելի և ոչ պաշտոնական զրույցը թույլ կտա համագործակցությունն ավելի շահեկան դարձնել երկու կողմերի համար էլ;

Արժե կարգավորել ֆինանսական գործերը, հնարավորության դեպքում՝ պլանավորել բյուջեն, ինչի շնորհիվ կխուսափեք բազմաթիվ անտեղի ծախսերից:

Կարիճ. Դուք չափից ավելի լուրջ եք վերաբերվում ինքներդ ձեզ, և ձեր հասցեին ցանկացած կատակ համարում եք վիրավորանք, սուր եք արձագանքում ամենաանմեղ դիտողություններին: Դա կարող է մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրների պատճառ դառնալ, իսկ սկսված վեճը կարող է վերածվել լուրջ ու երկարատև կոնֆլիկտի: Դուք չեք դրսևորում ձեզ բնորոշ նրբազգացությունն ու զիջողականությունը, և շրջապատը դրանից շատ դժգոհ է:

Կարևոր է ֆինանսական գործերին հետևելը՝ այսօր ցանկալի չէ փող պարտք վերցնելը կամ տալը: Կարող եք ձեզ որոշ փոքր գնումներ թույլ տալ, իսկ խոշոր ձեռքբերումներից ավելի լավ է հրաժարվեք:

Աղեղնավոր. Գտեք ձեզ համար հետաքրքիր զբաղմունք: Սա այն օրերից է, երբ տոնական տրամադրությունն ու թեթևամտությունը տրտմության ու ընկճվածության է հանգեցնում: Լավ կլիներ փոխել իրավիճակը, գտնվել մի ինչ-որ նոր տեղում, ընկերների հետ փոքրիկ ուղևորության մեկնել: Հնարավոր են նոր ծանոթություններ, ընդ որում դուք հակված եք գերագնահելու մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում:

Ֆինանսական վիճակը կայուն է, հավանական է հին պարտքերի վերադարձ: Շանս է ստեղծվում գտնել նոր գործընկերներ, ինչի համար պետք է գործի դնեք ձեր հմայքը: Երեկոն կարևոր հարցի շուրջ մտորելու և մոտ ապագայի վերաբերյալ պլաններ կազմելու ժամանակահատվածն է:

Այծեղջյուր. Հարմար օր է այն բանի համար, որպեսզի մի ինչ-որ իրոք հետաքրքիր բանով զբաղվեք: Նման գործերի դուք ձեռնամուխ եք լինում՝ ձեր խանդավառությամբ վարակելով շրջապատին: Հնարավորություն կա ձեր շուրջը հավաքել համախոհների, գտնել ազդեցիկ դաշնակիցների: Աշխարհիկ միջոցառումների և պաշտոնական հանդիսությունների այցելելը օգտակար կլինի, թույլ կտա ձեռք բերել ծանոթություններ, որոնք շուտով ձեզ պետք են գալու:

Կարելի է խոշոր գնումներ անել, օրը հատկապես հարմար է տեխնիկա ձեռք բերելու համար: Այսօր սկսած հարաբերությունները ավելի շուտ ընկերական, քան՝ ռոմանտիկ բնույթ կկրեն:

Ջրհոս. Շրջապատի մարդիկ ակտիվորեն միջամտում են ձեր գործերին, ինչը ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Սակայն ոչ միշտ է, որ դուք ուղղակի կարող եք խնդրել ձեզ հանգիստ թողնել՝ գործի են դրվում խարդավանքներն ու մանիպուլյացիաները, դուք էլ ստիպված եք անել այն, ինչը բոլորովին չեք ցանկանում:

Ցանկալի չէ զբաղվել այնպիսի գործերով, որոնք պահանջում են կենտրոնացվածություն և լավ ռեակցիա: Հնարավոր են փոքր վնասվածքներ ձեր անճկունության պատճառով: Այսօր ձեզ ավելի հոգեհարազատ է կյանքի սովորականից ավելի դանդաղ ռիթմը: Անձնական հարաբերություններում փոքր-ինչ լարվածություն է զգացվում:

Ձկներ. Հիանալի օր է: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն դա ձեզ պետք էլ չէր: Ընտրեք հեշտ ուղիներ՝ հենց’ դրանք են, որ հասցնում են նպատակին: Նոր տեղեկությունները յուրացվում են ակնթարթորեն, այդ իսկ պատճառով էլ օրը առավելապես հարմար է ուսման, օգտակար հմտություններ ձեռք բերելու համար:

Դուք շրջապատի հոգին եք, մարդ, ով համընդհանուր հետաքրքրություն է առաջացնում: Ինչ էլ որ անում եք, անմիջապես գտնվում են հետևորդներ ու կրկնակողներ: Դուք հաճույքով ձեզ վրա եք վերցնում առաջնորդի դերը, առանց վախենալու պատասխանատվությունից:

 
Հայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունը
Ամենադիտված