Մանրամասներ Վանաձորի խոշոր ավտովթարից
ՀասարակությունՎանաձորում այսօր` նոյեմբերի 11-ին, ավտովթարից տուժած 5 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձոր ԲԿ-ի տնօրեն Վարդան Աբովյանը: Նա նշեց, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է բավարար, երեքինը՝ միջին ծանրության եւ մեկինը՝ ծանր: Վարդան Աբովյանի խոսքով, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք ունեն տարբեր վնասվածքներ՝ կոտրվածքներ, սալջարդեր:
Այս պահին հետազոտվում են: Հիվանդանոց տեղափոխվածները բոլորը միջին տարիքի են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Վանաձորում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10-ի սահմանում Դեմիրճյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21014» եւ «Գռանդ Չեռոկի» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը բախվել է էլեկտրասյանը:
Վթարի հետեւանքով երկու վարորդներն ու նրանց մեքենաներում գտնվող երեք ուղևորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Վիրավորներից 3-ը «ՎԱԶ-21014»-ից են, 2-ը` «Գրանդ Չերոկի»-ից: