Ամերիկուհին հանդիպել է տղամարդուն, ում փոխպատվաստել են իր մահացած ամուսնու դեմքը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱշխարհՆորարարական փոխպատվասման վիրահատությունը հնարավորություն է տվել 10 տարի առանց դեմքի ապրող ամերիկացուն նոր դեմք ունենալ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վիրահատությունից 16 ամիս անց Վայոմինգում բնակվող Էնդի Սենդնեսը հանդիպել է այն կնոջը, ով համաձայնել էր նվիրաբերել իր հանգուցյալ ամուսնու դեմքը փոխպատվաստման համար:
Ամերիկուհի Լիլի Ռոսը, հանդիպելով անծանոթ տղամարդուն և շոշափելով նրա դեմքը, որը ժամանակին իր ամուսնունն է եղել, չի կարողացել զսպել հուզմունքը:
Հանդիպումը կազմակերպել է այն նույն հիվանդանոցը, որտեղ իրականացվել է 56 ժամ տևած փոխպատվաստման վիրահատությունը:

