Թուրքիայում բանտարկել են Ջեմալ փաշայի թոռանը. ինչն է պատճառը
ԱշխարհԹուրքիայում հայտնի լրագրող և գրող Հասան Ջեմալին, որը նաև Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռն է, կրկին դատապարտել են 1 տարի 3 ամսվա ազատազրկման ու պարտադրել պետությանը 6000 լիրայի չափով փոխհատուցում վճարել, գրում է hurriyet.com.tr-ն:
Անկարայի դատախազությունը Հասան Ջեմալին մեղադրում է «ահաբեկչամետ քարոզչություն» իրականացնելու, Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գործողությունները դրական լույսով ներկայացնելու հոդվածներով:
Նման որոշում կայացվել էր նաև ամիսներ առաջ, սակայն դրանից հետո դատարանն արդարացրել էր Ջեմալին: Անկարայի դատախազությունն այդ որոշումը բողոքարկել է, ինչից հետո դատարանը նոր որոշում է կայացրել` վերականգնելով առաջին վճիռը: