Սթիվեն Սիգալին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել. ո՞վ է «զոհը»
LifeԱմերիկացի կինոդերասանուհի Փորշա դե Ռոսին դերասան և պրոդյուսեր Սթիվեն Սիգալին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ:
Ինչպես հայտնում է BBC-ն, իր թվիթերյան էջում ամերիկուհին պատմել է, որ ժամանել է Սիգալի մոտ գրասենյակ՝ կինոփորձերի, որոնց ժամանակ Սիգալը նրա ասել է, որ շատ կարևոր է փոխադարձ համակրանք ունենալ կադրից այն կողմ, որից հետո արձակել է տաբատի շղթան:
Դերասանուհու խոսքով՝ ինքը դուրս է վազել սենյակից և այդ ամենի մասին պատմել է իր գործակալին: Դերասանուհին չի նշել, թե որ ֆիլմի նկարահանումների մասին է խոսքը և որ թվականին է դա տեղի ունեցել:
Հայտնի է, որ դե Ռոսին լեսբուհի է, և վերջին 9 տարում միասեռական ամուսնության մեջ է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Էլեն Լի Դեջեներեսի հետ:
65-ամյա դերասանի մենեջերը հայտնել է, որ դերասանն այս միջադեպի վերաբերյալ մեկնաբանություններ չի անում:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիգալը նման մեղադրանքների կենտրոնում է հայտնվում: Շաբաթներ առաջ նրան սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել էր նրանից հարցազրույց վերցրած լրագրողուհիներից մեկը: