Հայերեն


Կանխատեսումներն իրականանում են

Հասարակություն

Chi.am-ում կարդում ենք․

Անցած օրերը բավական հանգիստ էին։ «Մանչեսթեր Յունայթեդը» առանց Մխիթարյանի հաղթանակ տարավ, Մոուրինյոն էլ խաղից հետո հայտարարեց, թե երբ Հենոն լավ մարզավիճակում կլինի, այն ժամանակ էլ թիմի կազմում կընդգրկվի։ Մեր ամենավատ կանխատեսումները իրականանում են։ Մխիթարյանը նոր թիմում տեղ չունի, իսկ այդ ընթացքում նրա նախկին թիմը` Դորտմունդի «Բորուսիան», մեկը մյուսից գեղեցիկ համերգներ է տալիս։

Առանց Հենոյի։ Թեպետ մի աղմկալից իրադարձություն էլ է տեղի ունեցել, որի մասին արդեն 2 օր շատ բուռն բանավեճեր են ընթանում։ Խոսքը Հ1-ով ինչ-որ «Ռաբիսի» փառատոնի մասին է, որի հյուրերը մեր ռաբիս երաժշտության ամենաքյարթու դեմքերն են եղել։ Բայց մենք այս թեմային չենք անդրադառնում, քանի որ 5-6 տարի այդ ալիքը չենք դիտում, հետեւաբար, ռաբիս տեսնելու հաճույքից էլ զրկված ենք։

Մեր մի քանի այլ կանխատեսումներ էլ իրականացան։ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հարկի ներքո ՔՊ եւ ԼՀ առաջնորդները այնուամենայնիվ համատեղ գինի խմեցին, ինչը բոլոր դեպքերում ողջունելի է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կլքի պաշտոնը եւ կստանձնի բնապահպանության նախարարի դժվար գործը։ Այժմ արդեն ՀՅԴ-ն հաստատ լուրջ, համակարգային փոփոխությունների սկիզբը կդնի, ինչպես ազդարարել էր Սերժ Սարգսյանի հետ հուշագիր ստորագրելիս եւ 3 նախարարական աթոռ ստանալիս։ Ու այլեւս առանց էկոնոմիկայի հետ կապված գլխացավանքների։

Այս առթիվ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երեկ շատ գոհ էր. բացի նրանից, որ Արծվիկ Մինասյանը կշարունակի նախարար լինել, դեռ վարչապետն էլ ասել է, ափսոս, որ Արծվիկին կառավարության նիստում դիտողություն անելս աղմուկ է բարձրացրել։

Աղվան Վարդանյանը նույնիսկ արդեն փաստաբանի տոնով հիմնավորել է, թե ինչու վարչապետ Կարեն Կարապետյանը Ա. Մինասյանին չէր ցանկանում տեսնել արդեն անվանափոխված էկոնոմիկայի նախարարությունում. «Վարչապետը նոր արդեն անվանումով նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձ, բիզնեսի հետ կապ ունեցող անձ»։ Որքան հասկացանք, նոր նախարար է նշանակվելու կամ Սամվել Ալեքսանյանը, կամ Լիսկան, կամ էլ Սաշիկ Սարգսյանը. մեր երկրի ամենաբիզնես մտածողություն ունեցող, բիզնեսի հետ կապ ունեցող անձինք։

ՄԻ ՏԵՐՏԵՐ ԿԱՐ, ՄԻ ՇՈՒՆ ՈՒՆԵՐ...

Ինչեւէ, կտեսնենք, թե ով է այդ գործարար ջիղ ունեցողը, բայց քանի որ Ա. Մինասյանին տանում են բնապահպանության նախարարություն, նշանակում է, որ այդ ոլորտի նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանին պիտի հանեն։ Եթե հանում են, նշանակում է, ինչ-որ տեղ պիտի տեղավորեն, քանի որ լրիվ «չուժոյ պախմել» տուժում է։ Կան խոսակցություններ, որ մարզպետ են նշանակելու, ամենահավանականը Արարատի մարզն է։ Դա վատ է, քանի որ եթե նշանակեն Արարատի մարզպետ, ապա ներկայիս մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին պիտի ուրիշ գործի տեղավորեն, բայց այդ դեպքում էլ որտեղ տեղավորեն, նշանակում է, այդ գործը կորցրած մարդուն պիտի ուրիշ տեղ տեղավորեն եւ կախարդական այս շրջանը երբեք չի վերջանա, վարչապետի կառուցվածքային փոխատեղումները կադրային փոփոխությունների հավերժական շարժիչ կդառնան։ Ինչպես «Մի տերտեր կար, մի շուն ուներ...» հավերժ բանաստեղծությունը։

Դրա համար պետք է Արամայիս Գրիգորյանին նշանակել Սյունիքի մարզպետ, իսկ այդ պաշտոնից զրկված Սուրիկ Խաչատրյանին ոչ մի գործ չտալ։ Միանգամից բազմաթիվ գլխացավանքներից կազատվենք։ Ավելին, հանցավորության դեմ պայքարի շրջանակներում Սուրիկ Խաչատրյանին կարելի է գործուղել իր ջահել վախտվա վայրերը` ՀՀ վաստակաշատ, լեգենդար, բազմակողմանի լրագրող Սամվել Ալեքսանյանի հետ միասին, թող այդ վայրերից ռեպորտաժներ ուղարկեն։

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Իսկ ահա մյուս դաշնակցական նախարարի` Լեւոն Մկրտչյանի հետ կապված անսպասելիորեն հարցեր են առաջացել։ Իրեն էլ էին ցանկանում հանել գործից եւ, մեր տեղեկություններով, նույնպես բնապահպանության նախարար նշանակել, բայց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատարը շտապել է հայտարարել, թե Պուտինն ու Ռուսաստանն իր թիկունքին կանգնած են, իսկ ԱՊՀ-ն իր հայրենիքն է։

Այո, այո, նույնիսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրել է «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի անցկացման մասին հայտարարություն` որպես հավատարմության նշան։ Եվ այդ ամբողջ տեքստը, մրցույթի պայմաններն ու ամեն ինչ` ռուսերեն։ Դե, ո՞նց հանի Կարեն Կարապետյանն այսպիսի ԱՊՀ-ամոլ մարդուն։ Հետո՞ ինչ, որ ազգային-ռազմահայրենասիրական հարյուրեսիմքանիամյա կուսակցություն է ներկայացնում։ Խառը ժամանակներ են, որտեղ` նախ պաշտոն, հետո` ազգային հարցեր։ Չենք զարմանա, եթե մի օր նրա նախարարության կայքն ամբողջովին ռուսիֆիկացվի, մի քիչ էլ` չինարեն լինի։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված