Սկանդալային «Մաթիլդա» ֆիլմի, պոռնոաստղի եւ հավատացյալների զգացմունքները վիրավորելու մասին
LifeԱռավոտ / Օրերս դիտեցի ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմը: Իմ տպավորությամբ, սովորական այդ ֆիլմի շուրջ աղմուկը մի քիչ ուռճացված էր: Ֆիլմը հրաժարվել էին ցուցադրել ՌԴ խոշորագույն կինոթատրոնների ցանցերում, որոնց թվում է Սամվել Կարապետյանին պատկանող Սինեմա Սթարը, change.org-ում ֆիլմի դեմ ստորագրահավաք էր սկսվել, դատական գործընթաց, գործին խառնվել էր նաեւ Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան: Ոմանց զայրացրել էր, որ ռեժիսորը համարձակվել է մահկանացուներին բնորոշ թուլություններով օժտել Նիկոլայ Երկրորդին: Ի դեպ, 2000թ.-ին Ռուսական ուղղափառ եկեղեցին նրան եւ նրա ընտանիքին դասել է սրբերի կարգում, իսկ դեկտեմբերի 19-ը սահմանել նրանց հիշատակի օր։ Եվ այս ամենից հետո Ալեքսեյ Ուչիտելը վերցրել ու էկրանավորել էր Նիկոլայ II-ի եւ Մարիինյան թատրոնի բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրավեպը: Ընդ որում՝ ֆիլմում, որի բյուջեն 25 մլն դոլար է, ներգրաված դերասաններից գերմանացի Լարս Այդինգերը մինչ այդ հասցրել էր նկարահանվել պոռնոգրաֆիկ ֆիլմում: Մաթիլդային էլ հրաշալի մարմնավորել է լեհ դերասանուհի Միխալինա Օլշանսկան: Ֆիլմում հետաքրքիր ուղերձներ կան, օրինակ՝ հենց այն, որ Մարիինյան թատրոնը տարիներ շարունակ արքունիքին պարուհիներ է մատակարարել, այսինքն՝ ծառայել է որպես էլիտար բորդել, Մաթիլդայի բաց կրծքով ելույթի դրվագն էլ յուրատեսակ հրավեր էր երիտասադ Նիկիին՝ ապագա կայսերը:
շարունակությունը՝ կայքում