Հայերեն

Որքան է թանկացել Հայաստանում կյանքը. թվեր

Տնտեսություն

Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները այս հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բարձրացել են: Ասել է, թե գնաճային ճնշումը չի նահանջում: Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը եւ ո՛չ էլ կենսաթոշակը: Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.3 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է մսի, ձկան եւ ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի, յուղերի եւ ճարպերի, բանջարեղենի 1.3-11.8 տոկոս գնաճով: Օրինակ՝ բանջարեղենի շուկայում այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.6 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 11.8 տոկոս գնաճ: Նշենք, որ յուղերի եւ ճարպերի շուկայում այս հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 13.1 տոկոս, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 5.6 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, միայն բանջարեղենի եւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող կարագի ընդհանուր գնաճը կազմել է 11.8 տոկոս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ այն հիմնականում պայմանավորվել է կարագի 12.3 տոկոս գնաճով: Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միայն կարագի շուկայում արձանագրվել է 38.9 տոկոս գնաճ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Նոր զելանդական» տեսակի կարագի գինն աճել է 51.8 տոկոսով: Եթե անցած տարվա հոկտեմբերին նշված տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 2800 դրամով, ապա այս տարվա հոկտեմբերին` 4255 դրամով: «Անքոր» տեսակի կարագի գինը բարձրացել է 43 տոկոսով. այսինքն՝ եթե անցած տարվա հոկտեմբերին «Անքոր»-ի գինը կազմել է 2996 դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվում այն ունեցել է 4290 արժեքը: Նշենք, որ թանկացել է նաեւ «Վալիո» տեսակի կարագը, որի գինը բարձրացել է 27.4 տոկոսով: Այս տեսակի կարագի գինը անցած տարվա հոկտեմբերին կազմել է 4006 դրամ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում` 5103 դրամ: Բացի կարագի շուկայից՝ թանկացել են նաեւ կաթնամթերքը, պանիրը եւ ձուն, որոնց գները այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 1.6 տոկոսով, իսկ այս սեպտեմբերի համեմատ` 2.5 տոկոսով: Ի դեպ, ձուն եւս թանկացել է` 3.3 տոկոսով: Ձկան եւ ձկնամթերքի շուկայում եւս արձանագրվել է թանկացում` 1.4 տոկոսի չափով: Իսկ ահա մսամթերքի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 1.3 տոկոս գնաճ: Իսկ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում մսի գինը թանկացել է 1.5 տոկոսով: Նշենք, որ հիմնականում բարձրացել է խոզի, ոչխարի մսի գները: Բայց մսի ամենաբարձր գնաճը արձանագրվել է Արտաշատ քաղաքում` 2 տոկոսով: Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում մեկ ամսվա ընթացքում թանկացել են նաեւ հացաբուլկեղենը, ձավարեղենը, հրուշակեղենը, ոչ ալկոհոլային խմիչքը: Գնաճից անմասն չեն մնացել սուրճը, թեյը, կակաոն, ալկոհոլային խմիչքը եւ ծխախոտը: Բայց շաքարավազի շուկայում գրանցվել է 2.5 տոկոս գնանկում: Էժանացել է նաեւ միրգը` 10.2 տոկոսով: Ինչը, ըստ մասնագետների, կունենա կարճ կյանք: Քանի որ առջեւում են նախատոնական օրերը, երբ մարդիկ պատրաստվում են Ամանորին: Իսկ ինչպես հայտնի է` այդ ժամանակ մեր երկրում, չնայած մեծ պահանջարկին, բոլոր տեսակի ապրանքատեսակները թանկանում են: Պաշտոնապես ոչ պարենային շուկայում եւս թանկացումներ են արձանագրվել: Օրինակ՝ մեկ ամսվա ընթացքում հագուստի եւ կոշիկի գները բարձրացել են 7.7 եւ 9.6 տոկոսով: Այս հոկտեմբերին թանկացել են նաեւ բենզինն ու դիզելային վառելիքը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բենզինի գինը բարձրացել է 4.2 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը` 2 տոկոսով: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է միջազգային շուկայով: Եւ չնայած այս ամենին` իշխանությունները ամեն պատեհ-անպատեհ առիթի հայտարարում են, թե քայլեր են անում ժողովրդի վիճակը բարելավելու համար: Բայց իրականում անգամ հրաժարվում են 1000 դրամով բարձրացնել մարդկանց կենսաթոշակը: Իսկ թե մարդիկ ինչպես են առաջիկայում այս պայմաններում կռիվ տալու գնաճի դեմ, ցույց կտա ժամանակը:

 

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված