Նալբանդյանի զգուշացումն Իսրայելին. իրավիճակի փոփոխության մեկնարկ
ՔաղաքականությունԼրագիր / «Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ, և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների: Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել», իսրայելական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը Իսրայելի վարչապետի հրավերով նոյեմբերի 6-ին այցելել էր այդ երկիր եւ հանդիպել նրա հետ:
Իսրայելի վարչապետի հետ Նալբանդյանի հանդիպման ամենաուշագրավ դրվագներից մեկն այն էր, որ դրա մասին Իսրայելի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, թե վարչապետ Նաթանյահուն Նալբանդյանի հետ խոսել է տարածաշրջանում Իրանի ռազմական ներկայացվածության ընդլայնման եւ դրա բացասական հետեւանքի մասին: Դրվագն առավել հետաքրքիր էր այն առումով, որ Նաթանյահու-Նալբանդյան հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ չկար Իրանի վերաբերյալ քննարկման մասին խոսք:
շարունակությունը՝ կայքում