«Երկիրը դարձրիք թուլեքի թագավորություն». իր կառուցած պետությունից վտարված Վանոն դարձավ 71 տարեկան
ՔաղաքականությունԱռաջին / «Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է, և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա»,- գրել է Վանո Սիրադեղյանը «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» ստեղծագործության մեջ:
Այսօր 88-ի Շարժման Ասպետի, Երրորդ հանրապետության ամենաառանցքային ու հակասական դեմքերից մեկի՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Տասնութերորդ տարեդարձը՝ պանդխտության մեջ, տասնութ տարի՝ կարոտած հայացքը Հայաստանի ճանապարհին հառած: Շաբլոն բառերն ավելորդ են, որովհետև շատ քչերն են պետությունը զգում՝ ինչպես Վանոն, նրա պես արժևորում իրական հայրենիքը, որին փայփայել է պետք՝ կենացի վիրտուալ թեմա դարձնելու փոխարեն: Շատ քչերի բացակայությունը Հայաստանը, Երևանը մեր քաղաքական, գրական կյանքը կզրկի շատ վառ՝ միայն Վանոյին բնորոշ գույնից, նրա անզուգական կոլորիտից, համ ու հոտից:
Վազգեն Սարգսյանին հեռացրեցին, Վանո Սիրադեղյանը հեռացավ. Հայաստանում կտրվեց պետության թելը, անառյուծ Հայաստանը դարձավ բորենիների ասպատակության թիրախ:
շարունակությունը՝ կայքում