Հայերեն

Օրենքով գողերը կատաղի պայքար են սկսել

Աշխարհ

1in.am / «№ 1 օրենքով գողի» աթոռի համար պայքարը գնալով ավելի ու ավելի է սրվում։ Ռուսական մաֆիայի ներկայիս առաջնորդ Զախարի Քալաշովի (Շաքրո մոլոդոյ) կլանում որոշել են, որ նրա իրավահաջորդը կդառնա Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես)։ Սակայն նա ստիպված կլինի բախվել լուրջ դիմակայության։ «Օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա), ով ձևավորում է կողմնակիցների հզոր կոալիցիա, արդեն աջակցություն է գտել մաֆիոզներ Գելա Կարդավայի (Գելա Գալսկի) և Վագիֆ Սուլեյմանովի (Վագիֆ Բակինսկի) մոտ։

Ինչպես Rosbalt-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, Էդուարդ Ասատրյանը վերջին շաբաթներին զարգացրել է աննախադեպ ակտիվություն։ Նա գրեթե ամեն օր բանակցություններ է անցկացնում տարբեր «օրենքով գողերի» հետ՝ ստեղծելով սեփական ազդեցիկ կլանը։

Ընդ որում, նա ստիպված կողմնակիցներ է փնտրում նախկին թշնամիների շարքերում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Օսետրինան հաջող բանակցություններ է անցկացրել «օրենքով գող» Գեորգի Դիակվնիշվիլիի (Գիա Դլիննի) հետ, ով Ասատրյանին աջակցելու համաձայնություն է արտահայտել։ Խորհրդակցություններ են սկսվել նաև մաֆիոզներ Վագիֆ Սուլեյմանովի հետ, ով նախկինում Օսետրինայի հանդեպ առանձնահատուկ համակրանք չի տածել։

Վագիֆն այժմ ունի լուրջ ֆինանսական ռեսուրսներ, քանի որ վերահսկում է մի շարք գործընթացներ խոշոր մեծածախ շուկաներում, այդ թվում նրանում, որը գտնվում է Կալուժսկոյե մայրուղու վրա։ Նա անձամբ ծանոթ է այդ շուկայի տերերի հետ, սակայն Վագիֆը միշտ տառապել է մարտիկների սեփական մեծ խմբի պակասից։ Այդ իսկ պատճառով նա ժամանակին կոալիցիայի մեջ է մտել «օրենքով գող» Նադիր Սալիֆովի հետ (Լոտու Գուլի), որի զինված մարտիկներն ավելի քան բավական էին։ Սակայն այդ միությունն ի սկզբանե թվացել է ոչ առանձնահատուկ հուսալի, ավելի շուտ նաև ուղղված ընդդեմ ընդհանուր թշնամու՝ «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Ռովշան Լյանկորանսկի, սպանվել է Թուրքիայում)։

Ռովշանի մահվան պահից Վագիֆը գտնվում է նոր ուժային աջակցության որոնումներում։ Նրան դա խոստանում է Օսետրինան։ Վագիֆի ու Ասատրյանի մոտ գտնվել է նաև ընդհանուր թշնամի, ինչն էլ թույլ է տվել նրանց ստեղծելու կոալիցիա։ Խոսքը դաղստանցի «հեղինակություն» Ամիրի մասին է։ Ամիրը ծեծի էր ենթարկել Օսետրինայի որդուն՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերգեյ Բենթլին)։ 2014 թվականի ամռանը Բենթլին հետաքրքրություն էր դրսևորել մայրաքաղաքի ավտոսրահերից մեկի գործունեության նկատմամբ։ Կողմերի զրույցը չէր ստացվել և ավարտվել էր ծեծկռտուքով։

Հենց Ամիրից վրեժխնդիր լինելու թեմայով է Էդուարդ Ասատրյանը միավորվել մեկ այլ «օրենքով գող» Դմիտրի Չանտուրայի հետ (Միրոն)։ Վերջինս խոստացել է օգնել Օսետրինային Ամիրի դեմ պատերազմում, ինչի պատճառով Ասատրյանը նույնիսկ համաձայնել է մոռանալ միջադեպի մասին, երբ Միրոնն այլ «օրենքով գողերի» հետ ծեծի էր ենթարկել Էդուարդին և նրա որդի Սերգեյին։

Ասատրյանների ծեծի այլ մասնակից է եղել «օրենքով գող» Գելա Կարդավան։ Հետաքրքիր է, որ նրա հետ նույնպես Ասատրյանը ներկայում հաջող բանակություններ է վարում։ Կարդավան արդեն տվել է իր համաձայնությունը Էդուարդի կլան անցնելու վերաբերյալ։

Գելան Օսետրինայի հետ շփվում է ոչ լավ կյանքից։ Դեռևս այն ժամանակ, երբ Շաքրոն ազատության մեջ էր, Կարդավայի գողական լիազորությունները դադարեցվել էին։ Այդ ժամանակվանից ի վեր նա երկար ժամանակ փորձում էր դրանք վերականգնել։ Նրան դրանում վերջերս համաձայնել էր օգնել ազդեցիկ «օրենքով գող» Գայոզա Զվիադաձեն (Գիա Քութայիսկին)։ Սակայն Զվիադաձեն միանգամայն տհաճ հեռախոսազրույց է ունեցել Շաքրոյի ներկայացուցիչների հետ։ Ասվածի ընդհանուր միտքը եղել է այն, որ Գելայի թագազրկման մասին որոշումն ընդունել են Քալաշովն ու այլ հարգարժան «ծերունիներ», այդ իսկ պատճառով նրանց «վճռի» չեղարկումը տարօրինակ կլիներ Գիայի կողմից։

Այժմ Ասատրյանը խոստանում է հավաք անցկացնել, որի ժամանակ Կարդավայի «գողական» կարգավիճակը կվերականգնվի։

ԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
Ամենադիտված