Արտակարգ դեպք Երևանում. 35–ամյա տաքսիստուհին բռնաբարության մասին հաղորդում է տվել
Բաց մի թողեք
Երևանում, նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Թամարա Կ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ Նորաշեն փողոցի թիվ 9 շենքի մոտ հաճախորդը իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Shamshyan.com–ի փոխանցմամբ, ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են 40-ամյա Ժորա Մ.-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ Թամարա Կ.-ն անհատ տաքսու վարորդ է և վարում է Toyota Vitz մակնիշի ավտոմեքենա: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: