Ուսանողները վճռում են Սերժ Սարգսյանի ճակատագիրը
ՀասարակությունԼրագիր / Ուսանողները շարունակում են դասադուլը եւ մտադիր են անցնել «անակնկալ» ակցիաների: Այս մասին հայտարարել է շարժման ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը, որը խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովին նախատել է ուրբաթ օրն անսպասելի արտահերթ նիստ հրավիրելու եւ «մթության քողի տակ» զինծառայության մասին նոր օրենքներին հավանություն տալու համար:
Այս օրենքները բխում են «ազգ-բանակ» գաղափարախոսությունից, որն ակտիվորեն առաջ է տանում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հայեցակարգը հայտարարվել է դեռ անցյալ տարի եւ հենց դա պետք է հիմք դառնա Հայաստանում իշխանության ապագա կառուցվածքի համար:
Սերժ Սարգսյանը, որի նախագահական լիազորությունները 2018 թվականին մոտենում են ավարտին, պատրաստվում է նոր սխեմա կառուցել, որտեղ նա պետք է գլխավոր տեղ ունենա: Այս տեղը պետք է կապված լինի անվտանգության ու պաշտպանության հետ, որի մասին բազմիցս հայտարարել են հայ պաշտոնյաները, եւ ինքը՝ Սերժ Սարգսյանը:
շարունակությունը՝ կայքում