Վատ օրալ սեքս անելու համար աղջիկը կրակել է տղամարդու գլխին
ԱշխարհԱՄՆ Վաշինգթոնի նահանգի Էվերեթ քաղաքում Մարիսա Ուոլեն անունով 21-ամյա մարմնավաճառը կրակել է իր հաճախորդի գլխին, քանի որ նրան դուր չի եկել օրալ սեքսը, փոխանցում է Daily Mail–ը։
Տղամարդուն 3 օր անց ողջ են հայտնաբերել։ Փամփուշտը մնացել էր նրա գլխում, եւ հիմա տղամարդը չի կարող խոսել։ Այդուհանդերձ նա կարողացել է ժեստերով բացատրել ոստիկաններին իրավիճակը եւ նշել հանցագործին։
Պարզվել է, որ Ուոլենն ուղղակի չգիտեր, թե ինչպես բացատրի հաճախորդին, որ նա վատ է սեքսով զբաղվում, ցավեցնում է իրեն, ուստի որոշել էր դիմել զենքի օգնությանը։ 2 անգամ կրակելով տղամարդու ծոծրակին՝ նա վերցրել էր ատրճանակը, տղամարդու դրամապանակը եւ 12 հազար դոլարի գնումներ կատարել խանութից։
Կնոջը կալանավորել են եւ մեղադրանք ներկայացրել։