«Խիստ բարկացա». Գաբրիել Բատիստուտա
ԱշխարհԱրգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան խոստովանել է, որ բարկացել է, երբ իմացել է՝ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գերազանցել է հավաքականում իր ռմբարկուական ռեկորդը:
«Ինձ դա բարկացրեց, չափազանց շատ: Ռեկորդը պատկանում էր ինձ: Երբ գրանցեցի այն, այդ մասին լուրը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:
Իմ հաշվին ունեի 54 գնդակ, իսկ Մեսսիի մոտ այժմ...: Արդյունքում նա երկու անգամ ինձնից շատ գոլեր կխփի: Ինձ դուր էր գալիս այդ ռեկորդը: Այն գերազանցել է այլմոլորակայինը: Ցանկացած ռեկորդ կգերազանցեն, դրա համար էլ նրանք գոյություն ունեն»,- Բատիստուտայի խոսքը մեջբերում է «AS»-ը: