ՊՆ-ն բացատրում է, թե ինչու է Վիգեն Սարգսյանի գործը ոչնչացվել
ՔաղաքականությունՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի բանակում ծառայության հարցերի հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման պատասխանը տրվել է բոլոր հիմնավորումներով, օրենսդրական հիմքերով:
Այս մասին իր Facebook-ի էջում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո: Ավելին, մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո», - ասված է Հոհվահհնիսյանի գրառման մեջ:
Նա նաեւ նշում է, որ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր ԶՈւ-երի բոլոր սպաներինը: «Պահեստազորի սպան ունի սպայական գործ, որը պահպանվում է ըստ կարգի», - նշում է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով այն փաստաթղթերը, որոնց հիմքով ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը 1993 թվականի զորակոչից տարկետում է ստացել:
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գլխավոր զինկոմի ներկայացրած փատաթղթերը եւ տեղեկացրել, որ համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել՝ փաստերի ոչնչացված լինելու պատճառով:
«Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։
Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ, ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։
Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»,- մասնավորապես գրել է Փաշինյանը։
Նշենք, որ Վիգեն Սարգսյանի բանակում չծառայելու հանգամանքն ակտուալ դարձավ, երբ նա ԱԺ բերեց հայտնի նախագիծը, որով ակադեմիական տարկետումը վերանում է: