Ոստիկանությունը հրապարակել է սպանված ու հոշոտված կնոջ հագուստի լուսանկարները
ՔաղաքականությունՆոյեմբերի 11-ին Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի հարևանությամբ հոսող Աղստև գետի ափին հայտնաբերվել էր միջահասակ, սպիտակամաշկ, 30-ից 35 տարեկան կնոջ դի՝ կենդանիների կողմից հոշոտված: Կնոջ հագին եղել է լուսանկարներում պատկերված հագուստը: Ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: