120 թոռ ունեցող 111-ամյա տատիկը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը
ԱշխարհԹուրքիայում ապրող 111-ամյա Ֆայիկիյե Սոկերը, ով ունի 120 թոռ, պնդում է, որ իր երկարամյա կյանքի ընթացքում շատ քիչ է բժշկի այցելել, գրում է mirror.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ, կինը թեև պահպանել է առողջ ապրելակերպ, սակայն իր երկարակեցության հիմնական պատճառ համարում է ծիծաղն ու ուրախությունը:
«Երիտասարդները պետք է հետևեն և ուշադիր լինեն, թե ինչ են խմում ու ուտում: Ես դա արել եմ, դրա համար էլ դեռ ողջ եմ: Սակայն, ես կարծում եմ, որ երկարակեցության հիմնական գաղտնիքը հաճախ և բարձր ծիծաղելու մեջ է»,- ասել է Ֆայիկիյե Սոկերը: