Կարեն Կարապետյանին «դուրս գրեցին». անցումային փուլն ավարտվեց
ՏնտեսությունԼրագիր / Հայաստանի ներդրողների ակումբը նոյեմբերի 13-ին հայտարարել է այն մեկ միլիարդ դոլարի ներդրումային մտադրության մասին, որի վերաբերյալ ռուսական լրատվամիջոցներին օրերս տված հարցազրույցում խոսել էր Սերժ Սարգսյանը:
Ինքնին այն, որ Սերժ Սարգսյանն իր վրա էր վերցրել ներդրողների ակումբի ներդրումային ծրագրի կամ մտադրության ազդարարումը, այն էլ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, արդեն իսկ ուշագրավ հանգամանք էր, նկատի ունենալով այն, որ ներդրողների ակումբը վարչապետ Կարեն Կարապետյանի այսպես ասած տնտեսա-քաղաքական աջակցության ակումբն էր:
Այդ հանգամանք էլ ուշագրավ է դարձնում մեկ այլ բան՝ Կարեն Կարապետյանի բացակայությունը մեկ միլիարդի մասին ազդարարող միջոցառմանը, նաեւ Ներդրողների ակումբի լոկոմոտիվ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող առեւտրային նոր կենտրոնի բացման արարողությանը: Մինչդեռ երկու իրադարձություններին էլ ներկա է եղել Սերժ Սարգսյանը:
շարունակությունը՝ կայքում