Ձիավարությունը վնասակար է աղջիկներին
LifeՊորտսմուտի համալսարանի մասնագետները պարզել են, որ ձիավարության ժամանակ կանանց 40%-ն ունենում է ցավեր կաթնագեղձերում։
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել պարբերաբար ձիարշավով զբաղվող 1324 կնոջ շրջանում, որոնցից 550-ը խոստովանել են, որ ձիավարության ժամանակ նրանք տհաճ և նույնիսկ ցավոտ զգացողություններ են ունենում կրծքի շրջանում:
Փորձագետներն ընդգծել են, որ նման ախտանշաններ են նկատվում նաև վազքով զբաղվող կանանց մոտ: Գիտնականներն, այս հարցի հետ կապված, առաջարկում են ստեղծել կրծկալի մի նոր տեսակ, որը կպահի կուրծքը մի դիրքում, նույնիսկ ուժեղ թափահարելու դեպքում և կդարձնի կանանց կյանքն ավելի հարմարավետ: