«Գնում ենք հաց բերող ախպորը հաց տանելու»
Blog«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ուրբաթ պատրաստվում են «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սարգսյանին հաց տանել: 
«Թեև ազատության մեջ եմ, բայց խիղճս ու ողնաշարս բանտում են, ողնաշարս` Սասնա ծռերն են, խիղճս` Արթուրը: Արթուրը «Սասնա ծռերին» հաց տարավ, մեր մեջ մարդկության բարձր նշաձող սահմանեց: Էկեք մեզ որակ տվողին հաց տանենք: Ուրբաթ Էրեբունի թանգարանի մոտից ոտքով գնում ենք Արթուրի մոտ, գնում ենք մեր «հաց բերող» եղբորը հաց տանելու, ովքեր ուզում են` թող մասնակցեն: Կարևորը ֆիզիկական մասնակցությունն է, բայց ձեր սրտի հանգստության համար կարող եք սիմվոլիկ մի բան բերել հետներդ»,- գրել է Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: