Վան Գոգի նկարը վաճառվել է 81.3 մլն դոլարով. լուսանկար
ԱշխարհՆյու Յորքի Christie's աճուրդում հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Հերկված դաշտը և հերկվորը» կտավը վաճառվել է 81.3 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Նկարում ներկայացված է Վան Գոգի՝ Ֆրանսիայում գտնվող հիվանդասենյակից բացվող տեսրանը: Այդ հիվանդասենյակում է իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել նկարիչը:
Նկարն աճուրդի գլխավոր ցուցանմուշն է եղել, այն անհատական հավաքածուի մաս է եղել: Նկարի նախնական արժեքը կազմել է 50 միլիոն դոլար:
«Հերկված դաշտը և հերկվորը» նկարը Վան Գոգի ամենաթանկ վաճառված աշխատանքների շարքում 2-րդ տեղն է զբաղեցնում: 1990թ. Վան Գոգի «Բժիշկ Հաշեի դիմանակարը» կտավը վաճառվել է 82.5 միլիոն դոլարով: