Հայերեն

«Երեխայի ծնվելուց հետո ավելի ենք կապվել». Դավիթ Սեպխեյան

Life
 

 

 

Դերասան Դավիթ Սեխպեյանը տարիներ առաջ կնոջ հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Tert.am Life–ը նրա հետ զրուցել է ինչպես գործունեության, հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու փորձերի, ամերիկյան կյանքին հարմարվելու, այնպես էլ այս տարի լույս աշխարh եկած դստեր` Օլիվիա Լիվիի մասին։

 

Դավիթը գործընկերների հետ շուտով նոր ներկայացում կհանձնի ամերիկաբնակ հայ հանդիսատեսի դատին։ «Այն մարդու և փողի փոխհարաբերությունների մասին է։ Փողի պատճառով ջրի երես են դուրս գալիս մարդկային թուլությունները։ Հետաքրքիր, թեթև ներկայացում է, որն ունի իր խորությունը։ Գրեթե, ավարտել ենք։ Իմ կերպարը հիմար անձնավորություն է, որը խելացի մարդու ձեռքին վտանգավոր գործիք կարող է լինել»,– պատմեց դերասանը։

 

Նախագծի տնօրենը Արամ Մխիթարյանն է, որը նաև գլխավոր  դերակատարն է։ Ռեժիսորը Վահե Խաչատրյանն է։ Ներկայացման մեջ խաղում են Դավթի կինը` Նարինե Պողոսյանը, Անժելա Սարգսյանը, Դավիթ Թադևոսյանը, Նառա Քեյը, Կարինե Գարսևանյանը և այլք։

 

 

Դավիթը չի նկարահանվում ԱՄՆ–ում պատրաստվող  հայկական նախագծերում։ Նրա նպատակը ամերիկյան ֆիլմերն են։ Դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք ֆինանսական խնդիրներ չեն առաջանում միայն թատրոնում խաղալիս։

 

«Ես անընդհատ պրոցեսի մեջ եմ, սակայն փորձում եմ ուժերս կենտրոնացնել ամերիկյան ֆիլմերի վրա։ Իհարկե, թատրոնում խաղալով չես կարող տուն պահել։ Դա միայն Հայաստանի խնդիրը չէ։ Իմ կարծիքով` ամբողջ աշխարհում նույն կերպ է։  Notre-Dame de Paris հանճարեղ նախագիծը համաշխարհային մասշտաբի մյուզիքլ էր, սակայն նույնիսկ այդ նախագծի դերակատարները առանձին շրջագայում են իրենց համերգներով, որպեսզի կարողանան եկամուտ ունենալ։ Ես երբեք չեմ տարանջատել ֆիլմը, թատրոնը, ռադիոն։ Դրանք անմիջականորեն փոխկապակցված են, անջատված են եղել այն ժամանակ, երբ կինոն գոյություն չի ունեցել։ Հիմա զբաղվածություն ունեմ կինոյում։ Բացի այդ, ես աշխատում եմ որպես հանդիսավար և երգիչ։ Ես Հայաստանում էլ եմ արել այդ գործը։  Հայկական լեզվով ասված` թամադա եմ»,– նշեց նա։

 

Դավիթը չի կոմպլեքսավորվում այն հանգամանքից, որ շատերը վերապահումով են վերաբերում թամադայի աշխատանքին։ «Չկա այնպիսի բան, որը ես հաճույքով չանեմ։ Եթե մի բան անում ես, պիտի հաճույքով անես։ Թե ինչու են դրան վերապահումով մոտենում, ինձ համար զարմանալի է։ Չեմ ուզում մեկնաբանել այն մարդկանց, ովքեր անում են դա, բայց վերապահումով մոտենում»,– ասաց նա։

 

 

Դերասանը փորձում է քայլեր անել Հոլիվուդում։  Ինչ վերաբերում է իր նպատակակետին` Դավիթն ասում է, որ ապագան անկանխատեսելի է։ «Եթե ինձ 20 տարի առաջ ասեին, որ կկարողանաս Ալ Պաչինոյի  հետ աշխատել, չէի հավատա։ Նույնիսկ, եթե հետին պլանում դրոշակ էի պահել ընդամենը։ Արի ու տես, 20 տարի անցավ, ես այդ մարդու հետ նույնիսկ շփվեցի։ Սրանք նպատակին մոտենալու քայլեր են։ Պարտադիր չէ` հասնում ես նպատակիդ , թե չէ։ Կարևորը` ինչքան ես փորձում հասնել նպատակիդ։ Երբ նոր էի եկել, խնդիր ունեի` լեզու չգիտեի։ Մինչև լեզվի իմացությունս զարգացրեցի, գնում էի մասսայական տեսարաններում նկարահանվելու։  Դրանից հետո գնացի քասթինգների` մեծ դերերի համար։ Երբեմն, ընտրում են, երբեմն` ոչ։ Մի քանի էպիզոդիկ հատվածում խաղացի հոլիվուդյան դերասանների հետ։ Disney ալիքի համար  մանկական սքեթչ նկարահանվեց։ Անիմացիոն ֆիլմ էր, որտեղ 2 մարդակային կերպար կար` ես ու իմ աղջնակն էինք խաղում։  Կան նաև ֆիլմեր, որոնցում 5  րոպեով ես հայտնվում։ Բարդ է, սակայն այստեղ դու միլիոններից մեկն ես»,– պատմեց Դավիթը։

 

Հայաստանում շատերն ունեն «ամերիկյան երազանք» կոչվածը։ ԱՄՆ տեղափոխվելուց տարիներ անց դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարողացավ անել ԱՄՆ–ում, որ էստեղ չէր կարող։ «Ինձ համար բացարձակ տարբերություն չկա, թե որտեղ ես ապրում։ Կարևորը` ընտանիքիս հետ եմ։ Ուրիշ բան է, որ  տան, հայրենիքի կարոտն է խեղդում։ Երբ Հայաստանում ես ապրում ու օտարության համը չես առել, քեզ թվում է`կեղծավորություն են անում այսպես խոսելիս։ Երբ կտրվում ես հողիցդ ու կարոտը խեղդում է, նոր կարողանում ես մտնել ուրիշի կաշվի մեջ։ Հիմա զարմանում եմ` ինչպես կարող էի առաջ նման բան մտածել։ Ինչ վերաբերում է մեկնելուս` թող անհամեստ չհնչի, սակայն Հայաստանում ես դեռ ուսանողական տարիներից կարողացա ձեռք բերել այն, ինչ ուզում եմ աշխատանքային տեսակետից։ Ես բախտ ունեցա աշխատել Ռուսական թատրոնի հիմնական կազմի մեջ, տարբեր ռադիոներում և հեռուստաընկերություններում։ Ես վերջին տեղերում չէի։ Հարցն այն էր, թե ուր կկարողանամ գնալ հաջորդիվ։ Մտածում ես, որ եթե 1000–ից գոնե 1 տոկոս հնարավորություն կա հայ արվեստը, մշակույթն ավելի մեծ քանակությամբ մարդկանց ներկայացնել, երկրից գնում ես։ Ես այն տեսակի մարդ չեմ, որ կարող է 70 տարի աշխատել մի թատրոնում։ Ես ավելի ճանապարհորդող դերասան եմ, անընդհատ պրոցեսի մեջ եմ։ Երբ քո առաջ ունես նպատակ, իրագործում ես ու առաջ շարժվում»,– նշեց դերասանը։

 

 

2017–ը Դավթի ու Նարինեի ընտանիքում ամենաերջանիկներից էր. լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։ Փոքրիկը երջանկության նոր չափաբաժին է բերել ծնողներին։ «Կա մի պահ, երբ մեկին սիրում ես ու մտածում, որ դրանից ավելի հնարավոր չէ սիրել ինչ–որ մեկին, հետո երկնքից անակնկալ է գալիս  ու հասկանում ես, որ հնարավոր է։ Սերը սահմաններ չի ճանաչում։ Շատերն ասում են` բալիկից հետո ամուսինների կապը թուլանում է, բայց ես ու կինս ավելի կապվեցինք, որովհետև հիմա ավելի շատ եմ շնորհակալ իրեն։ Դու կյանքում առաջին անգամ հասկանում ես, որ քո սերը, վերաբերմունքը, քայլերը շահախնդրության նշույլ անգամ չեն պարունակում։ Դա, երևի, անձնազոհությունն է` հանուն շարունակության»,– ասաց նա։

 

Դավիթը վստահ է` մարդիկ ծնվում են բնավորությամբ։ 5 ամսական Օլիվիա Լիվին արդեն ունի իր տեսակը, որը նշմարում են ծնողները։ «Բալիկս շատ հետաքրքիր բնավորությամբ է ծնվել ու արդեն անհատականություն է։ Կարծում եմ` ամեն բալիկ բնավորությամբ ու տեսակով ծնվում է։ Մնացածը տարիների ընթացքում մշակվում է, հարթվում»,– ասաց հայրիկը, որը հաճույքով է զբաղվում դստեր խնամքով, սակայն կինը ժամանակ չի թողնում։ «Երեխայի ծննդից հետո, երբ կինս դեռ թույլ էր, օգնում էի խնամքի հարցերում, սակայն հիմա ժամանակ էլ չի տալիս խնամքով զբաղվելու։ Ինձ մնում է միայն խաղալ երեխայի հետ։ Փառք Աստծո, այնպիսի երեխա է, որի հետ շատ հեշտ է։ Ամեն վայրկյան, երբ երեխային նայում եմ, շատ երջանիկ եմ։ Ես շնորհակալ եմ Աստծուն` ունեցածիս համար։ Ես երջանիկ մարդ եմ»,– եզրափակեց Դավիթը` խոստովանելով, որ աղջկա մասին խոսելիս դեմքին ակամայից ժպիտ է հայտնվում։

 

 

Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ Սարգսյան
Ամենադիտված