Dolce & Gabbana-ն մակարոն է վաճառելու
ԱշխարհDolce & Gabbana իտալական նորաձեւության տունը Pastificio Di Martino պաստա արտադրողի հետ համատեղ թողարկելու է պաստայի հավաքածու: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Նշվում է, որ թողարկումը նվիրված է ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոներին: Մակարոնը վաճառվելու է ընծայական հավաքանիով, որը ներառում է ընկերության լոգոտիպով տարաձեւ պաստայի չորս փաթեթ, ինպես նաեւ ֆիրմային գոգնոց: 110 դոլար արժողությամբ հավաքանին վաճառքում կհայտնվի նոյեմբերի 15-ին:
Ընդամենը խանութներ կուղարկվի շուրջ 5 հազար օրինակ, հազարը՝ ԱՄՆ: Dolce & Gabbana իտալական նորաձեւության տունը հիմնվել է 1985 թվականին:
Մակնիշի առաջին բուտիկը բացվել է 1986 թվականին Միլանում: Մակնիշը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների, պարֆյումերիայի եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բրենդի նշանավոր երկրպագուների թվում են՝ Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը եւ ուրիշներ: Կոսմետիկայի եւ պարֆյումերիայի արտադրության մեջ բրենդի օգտագործման իրավունքը պատկանում է Shiseido Group կորպորացիային: