«Ցուցադրական հարսանիքի կարիք չկար». Մարտ Բաբայան
LifeՄարտ Բաբայանը կնոջ՝ Էլենի հետ առաջին անգամ Հայաստանում էր։ Ինչպես նշեցին BRAVO.am-ի հետ զրույցում, ընդամենը երկու օրով էին այցելել։ Մոսկվաբնակ երգչի խոսքով՝ շատ վայրեր այցելելու ժամանակ չեն ունեցել. «Համերգային գրաֆիկս հիմա հագեցած է, ցավոք, թե բարեբախտաբար, ամեն դեպքում, ի ուրախություն ինձ, ազատ օրեր գրեթե չունեմ»։
BRAVO-ն անդրադարձել է զույգի՝ Սանկտ Պետերուրգում տեղի ունեցած նշանադրությանը։ Մոսկվայի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններից մեկում էլ նրանք օրինականացրել են հարաբերությունները. «Մտերիմների նեղ շրջապատում խնջույք արեցինք ու մեկնեցինք հանգստանալու։ Ցուցադրական հարսանիք անելու կարիք չկար. ես այդքան էլ չեմ սիրում պաթոսային շոուներ։ Մենք ուզում ենք պարզապես երջանիկ ապրել, երջանկությունը լռություն է սիրում», -ասաց Մարտը, Էլենն էլ հավելեց, որ հնարավոր է հարսանեկան խնջույք կազմակերպեն Մոսկվայում։
մանրամասն՝ կայքում