Լավրովը շտապում է Երեւան. ի՞նչ է կատարվել
ՔաղաքականությունԼրագիր / 168 ժամ թերթի տվյալներով՝ հաջորդ շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մեկօրյա այցերով նոյեմբերի 19-20-ին կլինի Բաքվում եւ Երեւանում: Այցի օրակարգում ղարաբաղյան կարգավորումն է:
Նոյեմբերի 13-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Պուտինի ու Էրդողանի հանդիպումը: Երեկ անսպասելի հայտարարվեց, որ նոյեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Այնպիսի տպավորություն է, որ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Նալբանդյանին հրավիրել են Մոսկվա, սակայն ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները «թույլ չեն տվել» հայ-ռուսական սեպարատ բանակցություններ ու հանդիպում են նշանակել երեք համանախագահների հետ: Առավել եւս, որ դեռ 1 ամիս առաջ նոյեմբերի 12-ի համար Փարիզում հանդիպում էր նշանակված մոնիտորինգի հարցով, սակայն այն չգիտես ինչու չի կայացել:
Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ չեն եղել, չնայած Էրդողանը Սոչի այցից առաջ երկու անգամ հայտարարել է, որ Պուտինի հետ խոսելու է Ղարաբաղի մասին: Ռուսական Կոմերսանտը գրում է, որ Էրդողանը չի կարողացել զիջումներ կորզել Պուտինից:
շարունակությունը՝ կայքում