Մեր ֆուտբոլի իրական դեմքը
Սպորտ1in.am / Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, այս անգամ Երևանում 1:0 հաշվով զիջելով Սերբիային:
Ի դեպ, սա մեր հավաքականի 4-րդ պարտությունն էր սեփական հարկի տակ: Մինչ այս Հայաստանը հյուրընկալվելիս 5:0 հաշվով զիջել է Ավստրիային, 3:0 հաշվով Մակեդոնիային և 2:1 հաշվով Ռուսաստանին: Մեր հավաքականը Երևանում 11 մետրանոց հարվածի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր միայն Ջիբրալթարին, որն առաջին անգամ է մասնակցում ընտրական փուլին: Կարծում ենք մակնաբանություններն ավելորդ են: Գրացված արդյունքերը ցույց են տալիս հայկական ֆուտբոլի իրական դեմքը:
Ընթացիկ շրջափուլում Հայաստանի հավաքականն այլևս ելույթ չի ունենա Երևանում: 7 խաղից հետո Արթուր Ոսկնայանի գլխավորած հավաքականը 7 միավորով 4-րդն է ենթախմբում: