Եռաբլուրում ոչ թե կոտրել են, այլ քամու պատճառով է շիրմաքարը կոտրվել
ՀասարակությունԲանաստեղծուհի Ռուզան Ասատրյանն ասել է, որ «Եռաբլուր»-ում Վայքի հրամանատար Արամ Գաբրիելյանի շիրմաքարն են կոտրել:
«Ամոթ և անարգանք... Կոտրել են ազատամարտիկի շիրմաքարը Եռաբլուրում, դա նշանակում է՝ ձեռք բարձրացնել մեր պաշտպանվածության վրա, դա նշանակում է՝ սաֆարովի նման քնած տեղ անմեղ մարդու կացնահարել, դա նշանակում է, որ մեր ազգի մեջ կան հոգու հիվանդություն ունեցող անբուժելի տականքներ, որոնք ամեն վայրկյան պատրաստ են հանցագործության..: Դա կոչվում է՝ ազգապաշտության նվիրումների արժեզրկում.... Հայրենիքը պաշտպանողների թանկ հիշատակը պաշտպանության տակ վերցրու, երկի՜ր....»,- նշել է նա:
Հ․Գ․ Քիչ առաջ Mamul.am-ի խմբագրություն է զանգահարել ազատամարտիկի որդին` տեղեկացնելով, որ ոչ թե կոտրել են, այլ քամու պատճառով է շիրմաքարը կոտրվել: