Իշխանությունը ձեռնոց նետեց ուսանողությանը. քայլի հերթը ուսանողներինն է…
ՀասարակությունԱռաջին / Ազգային ժողովն այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Սա միանգամայն կանխատեսելի ընթացք էր` հատկապես ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի ուրբաթ օրվա «գիշերային» նիստից հետո, երբ իշխանության ամենաբարձր մակարդակով երեկոյան ուշ ժամի պատգամավորները «բերման ենթարկվեցին» խորհրդարան:
Դժվար է ասել, թե բովանդակային հարթության մեջ այս օրինագիծն ինչ կտա բանակին, սակայն այն հաստատ հարվածում է կրթությանն ու գիտությանը` չվերացնելով նաև բանակում և կրթության համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերն, ինչի մասին անընդհատ խոսում էին իշխանության ներկայացուցւչները: Օրինագծի ընդունումը, զուտ համակարգային առումով, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հաղթանակն էր, որովհետև օրինագծի ընդունման շուրջ կոնսոլիդացվեց իշխանության ռեսուրսը:
Մյուս կողմից` հրապարակային քաղաքականության դաշտում, Վիգեն Սարգսյանը քաղաքական ֆիասկո արձանագրեց` դառնալով խորհրդարանական ընդդիմության հիմնական թիրախներից մեկը, մարտավարական առումով պարտվելով անգամ ուսանողական շարժման հետ պոլեմիկայում: Վիգեն Սարգսյանն իր համակարգային կշիռն ավելացրեց բացառապես Սերժ Սարգսյանի աջակցությամբ` ակամայից բոլորի համար ակնհայտ դարձնելով, որ չի կայացել որպես ինքնուրույն քաղաքական գործոն: Սա առնվազն հիմքեր է տալիս ենթադրելու, որ Վիգեն Սարգսյանի քաղաքական հեռանկարը, այդ թվում` 2018-ի համատեքստում, գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքերում:
շարունակությունը՝ կայքում