Շակիրան հետաձգել է հյուրախաղերը. աղջիկը լուրջ խնդիրներ ունի
LifeԿոլումբիական երգչուհի Շակիրան հետաձգել է իր հյուրախաղերը` ձայնային հանգույցների հետ կապված խնդիրների պատճառով: Երգչուհին պատրաստվում է հանգիստ տալ օրգանիզմին, որպեսզի կարողանա վերականգնվել: Այս մասին 40-ամյա երգչուհին հայտնել է անձամբ` թվիթերյան իր միկրոբլոգում:
Հոկտեմբերի վերջին երգչուհին խռպոտություն էր նկատել իր ձայնի մեջ: Բժշկական հետազոտությունների արդյունքները հայտնաբերել են ձայնային հանգույցների արյունազեղում:
Եվրոպական համերգների ու շրջագայությունների շարքը Շակիրան հետաձգել է առայժմ մինչեւ 2018 թվականը: Հետաձգվել են բոլոր համերգները Փարիզում, Անտվերպենում, Ամստերդամում, Մոնպելյե, Բիլբաո, Մադրիդ, Լիսաբոն, Լա-Կորունյե, Բարսելոնա քաղաքներում: