«Ձեր դուխը չի հերիքո՞ւմ». Ծառուկյան դաշինքը կհրապարակի 7 հոգու անուն
ՏնտեսությունԼրագիր / «Այն, ինչ որ դուք անում եք փոքր ու միջին ձեռներեցների հանդեպ, արդյոք դա ադեկվատ հարկային վարչարարությո՞ւն է: Չե՞ք կարծում, որ այդ չակերտավոր ադեկվատ հարկային վարչարարությունը դուք պետք է սկսեք էնտեղից, որտեղ իսկապես կան լրջագույն օրինախախտումներ»,- այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարությանը հարցրեց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ իրենք տեղը ցույց են տալիս, թե որտեղից պետք է հարկեր հավաքեն: Այսօր 20 հազար տեսակի ապրանքատեսակ ներկրում է 7 անձ: Հարկ եղած դեպքում, ըստ Նաիրա Զոհրաբյանի, իրենք կհրապարկեն անունները:
«Մնացած մոնոպոլիաները ստուգեք, որտեղ կան ակնհայտ խախտումներ: Ինչո՞ւ է ձեր ադեկվատ վարչարարությունը բռնել հատկապես փոքր ու միջին ձեռներեցներին, ովքեր ընդամենը օրվա հաց են վաստակում: Ձեր դուխը չի հերիքո՞ւմ, որ գնաք այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»,- հարցադրում արեց նա:
շարունակությունը՝ կայքում