Հայերեն

Հերթական ապտակը հայկական ֆուտբոլին

Սպորտ

1in.am / Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լյուքսեմբուրգում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց այս երկրի հավաքականի հետ: Այս խաղից առաջ Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականը տեսական հնարավորություն էր պահպանում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու: Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը 5:0 հաշվով զիջել էր Չեխիայի, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 3:3 խաղացել Շոտլանդիայի հետ:

Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդ դուրս գալու համար մերոնց անհրաժեշտ էր հնարավորինս խոշոր հաշվով հաղթել Լյուքսեմբուրգին և հուսալ, որ խմբի մյուս մրցավեճում Չեխիան կհաղթի Շոտլանդիային: Վերջինս 2-րդ տուրից հետո ուներ 4 միավոր: Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականի՝ Շոտլանդիայի հետ 4-ական միավոր ունենալու դեպքում հաշվի կառնվեր խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը: Երկրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը -5 էր, իսկ Շոտլանդիայի ցուցանիշը +2 է: Վճռորոշ հանդիպումներից առաջ շատերը չէին բացառում, որ չեխերն ու շոտլանդացիները, մի կողմ դնելով Fair Play-ի կանոնները, ուղղակի ոչ-ոքի կխաղային: Ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար վերջին տուրում շոտլանդացիների հետ խաղում չեխերին կբավարարի նույնիսկ ոչ-ոքին: Այս արդյունքը ձեռնտու է Շոտլանդիային, որը կունենա 5 միավոր և, զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, դուրս կգա հաջորդ փուլ:

Փաստորեն, Էլիտ ռաունդում հայտնվելը կախված չէր միայն մեր ֆուտբոլիստներից: Հույսներս դրել էինք մի հավաքականի վրա, որին վերջին խաղում հաղթելն այնքան էլ պետք չէր: Չեխ ֆուտբոլիստները, մի կողմ դնելով մրցաշարային դրությունը, մեծ նվիրումով խաղացին նաև Շոտլանդիայի դեմ և հաղթեցին 1:0 հաշվով, իսկ մենք… Ու թեև մրցավայր մեկնելուց առաջ Արտակ Օսեյանը հայտարարել էր, որ մեր ֆուտբոլիստները պատրաստ են և կարող են հաղթահարել ընտրական փուլի արգելքը, կարծում ենք՝ բոլորի համար էր պարզ, որ այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանը ուղղակի չի կարող դրական արդյունքի հասնել:

Այս տարվա մարտին Արտակ Օսեյանը նշանակվել էր Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ, որը նախապատրաստվում էր Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին: Այն ժամանակ Հայաստանը Թուրքիային զիջել էր 6:0, Ֆինլանդիային՝ 5:0, և Գերմանիային՝ 10:1 հաշվով: Անթալիայում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտում անցկացրել էր 4 ժամ: Այդ չորս ժամվա ընթացքում մեր հավաքականն ընդունել էր 21 գնդակ:

Օսեյանը որպես գլխավոր մարզիչ աշխատել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում: Նրա գլխավորությամբ մեր ընտրանին 2015 թվականին 6 հանդիպում է անցկացրել և կրել է 5 պարտություն: Ի դեպ, Օսեյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը միակ դրական արդյունքը ցույց էր տվել Լյուքսեմբուրգի գաճաճ հավաքականի հետ մրցավեճում: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստներին հաջողվել է ոչ-ոքի՝ 1:1 խաղալ:

շարունակությունը՝ կայքում

Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը
Ամենադիտված