Սեուլում Յոնսեյի համալսարանի գիտնականներն ընտրել են թեթև և չափավոր էրեկտիլ դիսֆունկցիա ոնեցող 119 տղամարդու: Ուսումնասրության արդյունքները հրապարակվել են Impotence Research ամսագրում: Ներկայացնում է EnterTrain-ը։
Խումբը բաժանվել է երկու մասի: Մեկն ընդունել է ժենշենի պտուղներ պարունակող դեղամիջոց, մյուսները՝ պլացեբոյի նույնական հաբեր:
8 շաբաթ անց հետազոտողները չափել են տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ինդեքսը ընդունված միջազգային նորմերին համապատասխան:

Արդյունքները ցույց են տվել սեքսուալ ֆունկցիայի ոչ մեծ, բայց զգալի բարելավում «ժենշենի խմբի» տղամարդկանց շրջանում պլացեբո ընդունածների համեմատ:
Իրենց եզրակացություններում գիտնականները նշում են. «Կորեական ժենշենի պտուղների էքստրակտը բերում է սեքսուալ գործառույթի բոլոր պարամետրերի բարելավման»:

Ժենշենը պարունակում է բնական նյութեր, որոնք մեծացնում են անոթների և զարկերակների էլաստիկությունը, հենց անոթների հետ կապված խնդիրներն են տղամարդկանց սեքսուալ գործառույթի վատացման պատճառը:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը